Վիգեն Սարգսյան. Շփման գծում հայկական զինված ուժերը ստիպված են պատասխան տալ՝ տաք գլուխները սառեցնելու համար
«Հայաստանն արդեն մոտ 29 տարի է` ներառված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման գործում, որին պարտադրվել է ռազմական ագրեսիա՝ ի պատասխան ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իրացնելու փորձին»: Երևանում այսօր մեկնարկած «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի արտագնա նիստում ելույթ ունենալով՝ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական գոյության սպառնալիքը՝ Հայաստանը ներքաշվել է այս հակամարտության մեջ, դառնալով ԼՂ ժողովրդի անվտանգության բացարձակ երաշխավոր։ Չնայած ԽՍՀՄ փլուզումից հետո երկրներում թողնված սպառազինության տարբերություններին, չնայած ժողովրդագրական ցուցանիշներում առկա մեծ տարբերություններին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր իրավունքը և ձևավորել հստակ գործող պետական իշխանության համակարգ»- ասաց Վիգեն Սարգսյանը։
ՀՀ Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ շփման գծում հայկական կողմի համար հիմքերի հիմքն է 1994թ. զինադադարի պահպանումը։
«Ցավոք, այսօր էլ ամեն օր այդ համաձայնությունը խախտվում է ադրբեջանական կողմից՝ դա և դիվերսիոն խմբերն են, և հրետանու պարբերական կիրառումն է: ՀՀ զինված ուժերն ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը պարտադրված են պատասխան տալ, որպեսզի սառեցնեն տաք գլուխներն ու ընդգծեն այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անհնարինությունը»,- ասաց Վիգեն Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է ուսումնասիրել տարածաշրջանում խոշոր խաղացողների նպատակները.«Վալդայ» ակումբի անդամ
- «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի արտագնա նիստը տեղի կունենա Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան