Պետք է ուսումնասիրել տարածաշրջանում խոշոր խաղացողների նպատակները.«Վալդայ» ակումբի անդամ
Երևանում մեկնարկել է «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի՝ «Փոփոխությունների ժամանակը. Անկանխատեսելիությունը գլոբալ դարաշրջանում» թեմայով արտագնա նիստը:
«Եվրասիական տարածաշրջանը շատ լուրջ տարածաշրջան է, որտեղ արագ փոփոխություններ են տեղի ունենում: Այդ փոփոխությունները հնարավոր է՝ փոխեն աշխարհի դասավորվածությունը»,- միջոցառման մեկնարկին հայտարարեց «Վալդայ» ակումբի խորհրդի անդամ Անդրեյ Բիստրիցկին:
Նրախոսքով, իրենց նպատակը տարածաշրջանում կայունություն, զարգացում ապահովելն է, ինչ համար անհրաժեշտություն կա ուսումնասիրել խոշոր խաղացողների նպատակները:
«Հակառակ դեպքում, մենք չենք կարող վերահսկել իրավիճակը» ,- ասաց Անդրեյ Բիստրիցկին:
Նշենք, որ «Փոփոխությունների ժամանակը. Աշխարհը գլոբալ անկանխատեսելիության դարաշրջանում» թեմայով նիստին կմասնակցեն և իրենց տեսակետները կհայտնեն ակումբի փորձագետները և Հայաստանի գիտական հանրության ներկայացուցիչները:
Նիստին մասնակցում են ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատրյանը, «Վալդայ» ակումբի զարգացման և աջակցման հիմնադրամի ղեկավար Անդրեյ Բիստրիցկին, «Վալդայ» ակումբի գիտական աշխատանքների գծով տնօերն Ֆեոդոր Լուկյանովը, ՌԴ Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ղեկավար Վիտալի Նաումկինը, ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը, Վաշինգտոնի գլոբոլ հետաքրքրությունների կենտրոնի նախագահ Նիկոլայ Զլոբինը, ռուս-գերմանական ֆորումի տնօերն Ալեքսանդր Ռարը, Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը, «Վալդայ» ակումբի ծրագրերի ղեկավար Տիմոֆեյ Բորդաչուկը և այլք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան