ԵԱՏՄ-ն մեծ պոտենցիալ ունի. Վաչե Գաբրիելյան
«Հայաստանում 2015, 2016 թվականները հեշտ չէին տնտեսության համար: Այդ տարիները համընկան Հայաստանի՝ ԵԱՏՄ մուտքի հետ, ինչը հասարակության մեջ բուռն քննարկումների առիթ հանդիսացավ»,- «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի` Երևանում անցկացվող արտագնա նիստում ունեցած իր ելույթում ասաց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նրա խոսքով, քննարկումների ընթացքում տնտեսական այդ վիճակը կապում էին Հայաստանի՝ ԵԱՏՄ մուտքով կամ նախորդ տարիների ազդեցությամբ: Վ. Գաբրիելյանը նշեց, որ եթե Հայաստանը չանդակագրվեր ԵԱՏՄ-ին, տնտեսության վիճակն ավելի վատ կլիներ: Նա ասաց, որ առաջընթաց է գրանցվել, ավելի հեշտ է բիզնեսին առևտուր անել ՌԴ-ի, նաև Բելառուսի, Ղազախստանի հետ:
Վ. Գաբրիելյանի խոսքով, առաջիկա 2-3 տարիներին առևտաշրջանառության ծավալներն ավելի կմեծանան:
«Եվրասիական միությունը, որպես տնտեսական նախագիծ, մեծ պոտենցիալ ունի: Զուտ տնտեսական հարաբերությունների տեսանկյունից արդեն տվել է արդյունք»,- ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Այս անկայուն վիճակում մենք պետք է ապրենք. Ա. Իսկանդարյան
- Փոքր և միջին պետությունների քաղաքական ռևանշի ժամանակաշրջանում ենք ապրում. Նիկոլայ Զլոբին
- Ռ. Սաֆրաստյան. Պետք է փոխել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման փիլիսոփայությունը
- Նաումկինը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի մասին
- Պաշտպանության նախարար. Թուրքիային այսօր դժվար է համարել տարածաշրջանային խաղացող
- Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ-ում դեռ կան ոչ այնքան արդյունավետ կետեր
- Վարչապետի խորհրդական. Հարկավոր է համբերատար լինել
- Վիգեն Սարգսյան. Շփման գծում հայկական զինված ուժերը ստիպված են պատասխան տալ՝ տաք գլուխները սառեցնելու համար
- Պետք է ուսումնասիրել տարածաշրջանում խոշոր խաղացողների նպատակները.«Վալդայ» ակումբի անդամ
- «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի արտագնա նիստը տեղի կունենա Երևանում