Ա. Բաղդասարյան. Պետպատվերի այսօրվա գործող համակարգն արատավոր է
«Կրթության համակարգում, հատկապես բուհական, կրթությունը պետք է հասանելի լինի բոլորի համար՝ անկախ սոցիալական կարգավիճակից»,- նախընտրական քարոզարշավի շրջանակում երիտասարդների հետ հանդիպմանն ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին համարը զբաղեցնող Արթուր Բաղդասարյանը՝ ներկայացնելով իրենց ծրագրի՝ երիտասարդությանը, կրթությանը վերաբերող դրույթները:
Նրա խոսքով, այսօր հազարավոր երիտասարդներ չեն կարողանում վճարել կրթության համար.
«Մենք մեր ծրագրում առաջ ենք հաշել հստակ թեզ. եթե երիտասարդը սովորում է լավ, պետք է սովորի անվճար, եթե երիտասարդը սոցիալական դժվարություններ ունի ընտանիքը սոցիալական դրությամբ պայմանավորված, պետությունը պարտավոր է նրա համար երաշխավորի բարձրագույն, միջին մասնագիտական կրթության ստացումը: Ինչպե՞ս: Պետական բյուջեից 12 միլիարդ դրամ հատկացվում է բաձրագույն կրթությանը, մի մասն իբրև պետպատվեր: Պետպատվերի այսօրվա գործող համակարգն արատավոր է, պետք է բարեփոխել, հասցեական, գումային սերտեֆիկատներ հատկացվի սոցիալական անապահով ընտանիքներին»:
Ա. Բաղդասարյանը կարևորեց նաև կրթությանից հետո փուլը, այսինքն պետք է կրթության և աշխատանքային շուկայի միջև սերտ կապ ապահովել, ՀՀ բոլոր մարզերում ստեղծել կարիերայի կենտրոններ:
«Մենք պետք է բարձրագույն կրթությունը մոտիվացնենք և ապահովենք, որպեսզի երաշխավորված, կրթության ավարտից հետո երիտասարդն ունենա աշխատանք: Սա պետության խնդիրն է, որը Հայաստանում պատշաճ մակարդակով չենք իրականացնում»,- ասաց Ա. Բաղդասարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան