Ապրիլի 2-ի ընտրությունների գլխավոր հարցը՝ ըստ Լևոն Զուրաբյանի
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջնակում Արարարի մարզու են:
«Աննորմալ ընտրակարգ բերին, մտցրին, մենակ այս անգամ օգտագործելու են ու կհանեն: Իրենք էլ տակից դուրս չեն գալու, իրենց է հարվածելու այդ մեխանիմզը»,- ասաց ասաց ՀԱԿ փոխնախագահ, դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ իրենք մարզերում ընտրել են թեկնածուներ, ովքեր իրար կողքի կանգած են, ասում են՝ ում ձայն տան իրենցից, ձայնը գնում է դաշինքի օգտին, խաղաղությանը:
«ՀՀԿ-ն ու մնացածներն իրար փոր են թափում հենց ձեր մարզում, շտաբներ են փակում, թշնամություն են տարածում, ծեծկռուք, ապտակ, դանակ, կարող է կրակոցի էլ հասնել: Իսկ մենք բոլորս մի թիմ ենք: Քանի որ փող չենք բաժանում, մեր խնդիրը հետևյալն է, խաղաղությանն ինչքան ձայն գնաց, մենք հաղթող ենք»,- ասաց նա:
Ա. Մանուկյանի խոսքով, իրենց ցուցակում մտավորականներից, քաղաքական գործիչներից հետո ամենաշատն ազատամարտիկներն են, քանի որ նրանք խաղաղության գինը գիտեն, կռված տղաներ են:
«Նրանք, ովքեր Ադրբեջանին ծնկի են բերել, այսօր ասում են, որ խաղաղություն է պետք հաստատել, որպեսզի մեր կորած ընկերների, զոհված ընկերների ձեռք բերածը պահենք, ջրի հետ չգնա»,- ասաց պատգամավորության թեկնածուն:
Դաշինքի պատգամավորության թեկնածու Լևոն Զուրաբյանը նշեց, որ եկել են տարածելու իրենց ճշմարտությունն այն նպատակով, որ 2017 թվականի ապրիլի 2-ին հայ ժողովուրդը տա ճիշտ պատասխան:
«Հարցը շատ պարզ է. մենք ուզում ենք խաղաղությո՞ւն, դրանից բխող զարգացո՞ւմ, թե՞ մենք շարունակելու ենք ապրել պաշարված բերդի հոգեբանությամբ և ի վերջո անհեռատես քաղաքականության պատճառով հանձնենք: Սա է այս ընտրությունների գլխավոր հարցը: Ոչ ոք թող պատրանք չունենա, այլ բան դրված չէ որպես հարց այս ընտրություններում: Մնացածը ձևականություն է, թատրոն, խաղ ու պար, ինչ-որ ներկայացումներ տարբեր տեսակի կուսակցությունների, քաղաքական ուժերի կողմից»,- ասաց նա:
Լ. Զուրաբյանի խոսքով, երկրում պետք է հաստատել ազատ, արդար խաղի կանոններ բոլորի համար՝ քաղաքական ուժերի, ձեռնարկատերերի, քաղաքացիների, բոլորի համար պետք է գործի հավասար համակարգ, մարդիկ պետք է իրենց դիրքին հասնեն իրենց շնորհքի, վաստակի, գրագիտության, պարկեշտության չափով:
Նա նաև ներկայացրեց իր խաղաղության ծրագիրը:
Հարակից հրապարակումներ`
- «Սերոբ, տարեք ձեր տարածք». խորհուրդ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին
- Մեր պետության նավը պետք է ճիշտ կառավարել. Լևոն Զուրաբյան
- Լ.Զուրաբյան. Մեր անվտանգության, Արցախի պահպանման միակ տարբերակը և հնարավորությունը խաղաղության կնքումն է
- Լ. Զուրաբյան. Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ընտրարշավի կանոններին չի ենթարկվում
- Մեր ծրագիրն իրականում սովորական նախընտրական ծրագիր չէ. Լևոն Զուրաբյան
- Լևոն Զուրաբյան. Մենք աստիճանաբար սլանում ենք դեպի պատերազմական էսկալյացիա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին