Մեզ կտրուկ փոփոխություններ են պետք, թռիչքային աճ է պետք. Ս. Օհանյան
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներն այսօր քարոզարշավի շրջանակում Արմավիրի մարզում են: Մարզի Ջրառատ համայքում բնակիչների հետ հանդիպմանը «Համախմբում» կուսակցության նախագահ, դաշինքի պատգամավորության թեկնածու Վարդան Օսկանյանն ասաց, որ իրենց դաշինքի ծրագիրն ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց է: Նա նշեց, որ բարձրացնելու են աշխատավարձերը, երեխայի ծննդյան գումարը, գյուղացիների վարկերն են թեթևացնելու:
«Գյուղ առ գյուղ ծրագիր կա մշակված, որն իրականացնելու ենք: Այդ ամենի համար փող կա, ուղղակի մարդիկ սպասում են, որ երկրում արդարություն հաստատվի, դրսից մեծ գումարներ են գալու, ներդրումներ կարող ենք բերել»,- ասաց Վ. Օսկանյանը:
Դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանն իր խոսքում նշեց, որ այս ընտրությամբ միանգամից ընտրելու ենք Հայաստանի ամբողջ իշխանությունը՝ Ազգային ժողով, կառավարոթյուն, նախագահ, դրա համար յուրաքանչյուրը պետք է լուրջ հետևություններ և ուսումնասիրություններ անի:
«Հայաստանում տիրող իրականությունն առիթ է տալիս մեզ ասելու, որ մեզ կտրուկ փոփոխություններ են պետք: Եթե փոփոխությունները չլինեն, մենք լճացման մեջ ենք լինելու բոլոր առումներով՝ սկսած կառավարման համակարգից, տնտեսություն, մնացած ոլորտներ»,- նշեց պաշտպանության նախկին նախարարը:
Նա ասաց, թե՝ այնպես չէ, որ ոչինչ չի արվել, սակայն շատ դանդաղ քայլերով են առաջ գնում. «Մեր առաջ գնալը նման է այն գործին, որը կոչում են մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ: Դա մեզ ձեռնտու չէ, մեզ կտրուկ փոփոխություններ են պետք, թռիչքային աճ է պետք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան