Թերևս կարող էինք քարոզարշավն ավելի լավ կազմակերպել. Անահիտ Բախշյան
Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը քարոզարշավի ընթացքը նորմալ է գնահատում։ Նրա խոսքով, մինչ այժմ արտառոց որևէ միջադեպ տեղի չի ունեցել, որը կստվերի բուն ընտրապայքարը։
«Թերևս կարող էինք քարոզարշավն ավելի լավ կազմակերպել, սակայն անում ենք այնքան, ինչքան կարողանում ենք»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա։
Անահիտ Բախշյանը նշեց, որ թեև ընտրակաշառք բաժանելու կոնկրետ դեպքերի մասին տեղեկություններ չունի, սակայն մի կին զանգահարել է իրեն և տեղեկացրել, որ Մալաթիա վարչական շրջանի շենքերից մեկի բնակչուհին մտել է հարևանների տուն և նրանց ստորագրությունները խնդրել։
«Այն մարդը որ ինձ զանգել էր, չգիտեր՝ ստորագրությունները ընտրակաշառքի, թե մեկ այլ նպատակով են հավաքվել։ Ամեն դեպքում, ընտրողները պետք է հասկանան, որ իրենց այդ ստորագրությունները ոչինչ չեն որոշում։ Նրանք պետք է գիտակցեն, որ կարող են ընտրել՝ ում կամենում են»,- նշեց պատգամավորության թեկնածուն։
Ազատ դեմոկրատների թեկնածուն հիշեցրեց, որ երեկ իրենք քարոզարշավ են իրականացրել Տավուշի մարզում, վաղն ինքը կլինի Մալաթիա վարչական շրջանում, իսկ ահա վաղը չէ մյուս օրն Ազատ դեմոկրատները կմեկնեն Լոռու մարզ։
Հարակից հրապարակումներ`
- Սերնդափոխության ժամանակն է. Ազատ դեմոկրատների պատգամավորության թեկնածու
- Գիտենք՝ ում ձեռքում է ստվերը և թե ինչպես պետք է այն վերահսկենք. Ազատ դեմոկրատների պատգամավորության թեկնածու
- Հանրությունը մեզ իշխանություն ձևավորելու իրավունք է տալու. Ստյոպա Սաֆարյան
- Կարողանալու ենք անել այն, ինչ մյուս քաղաքական ուժերը չեն կարողացել անել տարիներ շարունակ. Անահիտ Բախշյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան