«Եվրատեսիլ 2017»-ում Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացնելու է Յուլյա Սամոյլովան: Ռուսական «Առաջին ալիք»-ը հայտարարել է, որ նա հանդես է գալու « Flame Is Burning» երգով: Երգի խոսքերի և երաժշտության հեղինակն է Լեոնիդ Գուտկինը:
Երգչուհին մանկությունից ունի 1-ին կարգի հաշմանդամություն, տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով: Միաժամանակ Յուլիան ապրում է լիարժեք: Երգչուհին վստահ է, որ իրեն կբավարարի հոգևոր և ֆիզիկական ուժը, որպեսզի իր երկիրը ներկայացնի արժանապատիվ:
Նշենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն: Երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը:
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ-2017»-ի տոմսերը բավարար չեն
- «Եվրատեսիլ-2017»-ում Կիպրոսը ներկայացնող Հովիկ Դեմիրճյանը հանդես է գալու «Gravity» երգով
- Կազմակերպիչներն արդեն վաճառել են «Եվրատեսիլ-2017»-ի շուրջ 15 հազար տոմս
- Ուկրաինան կթողնի «Եվրատեսիլ»-ին բոլոր նրանց, ովքեր «վտանգ չեն ներկայացնում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան