Իտալիայում առաջին անգամ ներկայացվել է Հիտլերի կտավը
Իտալական ոչ մեծ Սալո քաղաքում բացվել է «Խելագարության թանգարան» ցուցահանդես, որտեղ ներկայացված է նաև Ադոլֆ Հիտլերի կտավը:
Գազետա.ռու կայքը, հղում անելով Corriere della Sera-ին, գրում է, որ ներկայացված է Հիտլերի ոչ մեծ չափսերի յուղաներկ աշխատանքը:
«Դա արվեստ չէ, այլ կեղտի կտոր, ներկայացած է հուսահատ մարդ: Դա բռնապետի աշխատանք չէ, այլ անզգամ մարդու ստեղծագործություն»,- նկարագրել է կտավը ցուցահանդեսի կազմակերպիչը:
Նկարը նախկինում երբեք չի ցուցադրվել, այն բերվել է Գերմանիայից՝ մասնավոր հավաքածուից: Ցուցահանդեսում ներկայացված է ևս 200 աշխատանք՝ նվիրված «քաղաքական խելագարություններին»:
Ցուցահանդեսը շարուակվելու է մինչև նոյեմբերի 16-ը: