Իրանի Մեջլիսի նախագահն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը
Տարածաշրջանը նոր լարվածության առաջացմանը դիմադրելու կարողություն չունի,-իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին:
Իրանի Մեջլիսի նախագահը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանում առաջած լարվածությանը, մասնավորապես ասել է. «Մենք միշտ հայտարարել ենք, որ տարածաշրջանը նոր լարվածության առաջացմանը դիմադրելու կարողություն չունի: Տարածաշրջանում նոր լարվածության առաջացումն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար վնասակար է: Մենք համոզված ենք, որ պատերազմը մեծապես կվտանգի տարածաշրջանի անվտանգությունը, ուստի կողմերը պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի թույլ չտան, որ լարվածություն առաջանա»:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Թեհրանում Ադրբեջանի և Իրանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել էր նաև արցախյան հիմնախնդիրը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին այս առնչությամբ հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն այն է, որ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը պետք է հարգել։ Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով և տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն կհաստատվի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին