Ոչ մի հանկարծակիություն չկա մեր գալու մեջ. Տաճատ Սարգսյան
Կոմունիստական կուսակցությունը հին է, բայց ոչ հնացած,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԿԿ համամասնական ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավորի թեկնածու Տաճատ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ 115-ամյակը բոլորող կուսակցությունն այս տարիների ընթացքում բազմաթիվ խոչընդոտների միջով է անցել, սակայն առայսօր չի շեղվել իր ուղուց և գաղափարախոսությունից:
Կոմկուսի ղեկավարը հիշեցնելով իրենց անցած ուղին ու խորհրդային տարիներին կատարած աշխատանքները՝ նշեց, իրենց կուսակցությունն այսօր հանրապետությունում ունի 49 կառույց:
Իսկ թե այսքան ժամանակ կոմկուսը որտեղ է եղել և ինչու չի հաջողվում խորհրդարանում հայտնվել նա ասաց. «Մենք այս տարիների ընթացքում եղել ենք այնտեղ, որտեղ պետք է: Ոչ մի հանկարծակիություն չկա մեր գալու մեջ: Չենք հայտնվել նախ այն պատճառով, որ այն ժամանակ իշխանավորները, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի, շրջանցելով օրենքը կուսակցության ձեռքից վերցրեցից հիմնական գույքը՝ կուսակցությանը թողնելով փողոցում. Այդ պատճառով հայտնվեցինք ծանր վիճակում, հետո անարդար ընտրություններ են տեղի ունենում, հատկապես անարդար վերաբերմունք կար Կոմկուսի նկատմամբ»:
Ինչ վերաբերում է դաշինքներ կազմելուն՝ Տաճատ Սարգսյանի կարծիքով՝ դաշինք պետք է կազմեն այն կուսակցությունները, որոնք ունեն միանման գաղափարախոսություն:
«Մենք քաղաքական դաշտում չտեսանք որևէ մեկին, որի քաղաքականությունը, գաղափարախոսությունը համընկներ Կոմկուսին և ընտրեցինք առաջադիմական Կոմկուսին և ներառեցինք ցուցակում»,-ասաց նա:
Պատգամավորի թեկնածուն ընդգծեց, որ իրենք կողմնակից են այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը՝ ԵԱՏՄ-ի մեջ մտնելու հետ կապված: Նրա խոսքով՝ վերականգնում են այն կապերը, որոնք խորհրդային ժամանակ կար:
Անդրադառնալով ներկայացված սոցհարցումներին, ըստ որոնց, կոմկուսին պատրաստ է ձայն տալ բնակչության մեկ տոկոսը, նա նշեց, որ այդ հարցումները պատվերով են կատարվում. «Հարցումներն արվում են ոչ օբյեկտիվ, պատվերով, առաջին հերթին այնպիսի մարդկանց կողմից, ովքեր մեծ ֆինանսներ ունեն: Մենք այն կարծիքին ենք, որ ժողովուրդը մեզ հետ է և մենք ժողովրդի տրամադրությունը գիտենք»:
Լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունեն այն տեսակետի մասին, որ ՀԿԿ-ին նմանեցնում են ՀՀԿ-ին, նա պատասխանեց. «Շատ երկար ու ձիգ տարիների պետք է անցնեն, որ ինչ-որ տեղ նմանվեն կոմկուսին, նրանք ուզում են մեր աշխատաոճին նմանվել, բայց չեն կարողանում»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Կոմկուսն առաջարկում է քաղավիացիայի մասին նոր օրենսգիրք մշակել. Աթբաշյան
- Կոմկուսի քարոզարշավը նորմալ է ընթանում. Սաֆարյան
- Կոմկուսը նշեց Մարտի 8-ը
- Պետք է ամրապնդենք ռազմաքաղաքական կապերը Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հետ. Վ. Սաֆարյան
- Մեզ համար պարարտ հող կա՝ ԱԺ անցնելու. Տաճատ Սարգսյան
- Կոմունիստների նկատմամբ հանրային պահանջ կա. Վազգեն Սաֆարյան
- Ես զարմանում եմ այսօրվա ստեղծված քաղաքական դաշտի վրա. Տաճատ Սարգսյան
- Մեզ քննադատում են, որ տառապում ենք կարոտախտով. Տաճատ Սարգսյան
- Հանրապետությունում ստեղծվել է ոչ նախանձելի վիճակ. Տաճատ Սարգսյան (տեսանյութ)