Տնտեսվարողները դիմել են «Հալալ» գրասենյակ՝ իսլամական շուկա մուտք գործելու համար
Մարտի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում անցկացվել է Երևանում բացված «Հալալ» գրասենյակի հետ համատեղ կազմակերպված իրազեկման առաջին սեմինարը «Հալալ» սերտիֆիկացման գործընթացի վերաբերյալ: Այն կազմակերպվել է տնտեսվարողների համար:
Ինչպես հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, «Հալալ» գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարին, տնտեսվարողներ` արտադրության, սննդի, զբոսաշրջության, սպասարկման և ծառայությունների ոլորտից:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն իր խոսքում նշել է, որ տեղական արտադրանքը և ծառայություններն այլ երկրներ, մասնավորապես, իսլամական պետություններ մուտք գործելուն օժանդակելուն ուղղված միջոցառումներից մեկն էր Երևանում «Հալալ» գրասենյակի հիմնումը: Նա նաև ավելացրեց, որ գրասենյակի միջոցով տնտեսվարող սուբյեկտները կարող են ստանալ խորհրդատվություն, բացի դրանից գրասենյակը նաև կազմակերպություններին տրամադրելու է «հալալ» սերտիֆիկատ:
«Հալալ» գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին ասել է, որ ընդամենը 3 օր առաջ Երևանում բացվել է իրենց գրասենյակը և արդեն իսկ իրենց դիմել են «Հալալ» սերտիֆիկատ ստանալու համար:
Նախարարության հետ համատեղ կազմակերպված այս իրազեկման սեմինարների հիմնական նպատակն է տնտեսավարող սուբյեկտներին տեղեկատվություն ներկայացնել հալալի մասին, քանի որ իսլամական շուկաներ մուտք գործելու համար կան արտադրանքի նկատմամբ գործող ստանդարտներ:
Աբդուլ Հուսեին Ֆախարին մանրամասնել է, թե ինչ է հալալը, արտադրանքի նկատմամբ ինչպիսի ստանդարտներ են գործում` իսլամական շուկա մուտք գործելու համար:
Շնորհանդեսից հետո Աբդուլ Հուսեին Ֆախարին պատասխանել է տնտեսվարողների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին, թե ինչ պետք է անի արտադրողը, որպեսզի համապատասխանի հալալի ստանդարտներին ու չափանիշներին և ինչ պետք է անի սպասարկողը, որպեսզի կարողանա իրացնել կամ արտահանել հալալ մակնշմամբ արտադրանքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան