Նարեկ Սիրունյանը Ստամբուլում նվաճել է արծաթե մեդալ
Ստամբուլում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Յաշար Դոգուի 45-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին տարբեր երկրների մի շարք ուժեղագույն մարզիկներ:
Հայաստանի Օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ եզրափակիչ օրը մրցագորգ մտած Հայաստանի չորս ըմբիշներից գերազանց է հանդես եկել 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը: Նարեկը տարել է մի քանի ժամկետից շուտ հաղթանակներ և զիջել միայն եզրափակիչ գոտեմարտում՝ արժանանալով արծաթե պարգևի: Հայ մյուս ըմբիշները՝ 86 կգ քաշային Վահե Թամրազյանը և 97 կգ քաշայիններ Գեորգի Կետոևն ու Շամիր Աթյանը, դուրս են մնացել մրցանակային տեղերի համար պայքարից:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ստամբուլում նվաճել է մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: