Ֆ. Լուկյանով. Արցախյան խնդրի հետ կապված այսօր արտաքին ուժերից որևէ մեկին էսկալացիա պետք չէ
«Մենք արդեն տեսել ենք նման օրինակ և կարելի է եզրակացնել ռուսական կողմի դիրքորոշումը: Ի՞նչ է նշանակում միջամտել: Կմիջամտի՞ ռազմական ուժերով: Ոչ, չի միջամտի այնքան ժամանակ, քանի դեռ սա լոկալ հակամարտություն է, որը ֆորմալ տեղի է ունենում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում: Այլ մեթոդներով կմիջամտի՞, որպեսզի անհապաղ վիճակը հանդարտվի: Այո, իհարկե»,-Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռուս քաղաքագետ, «Վալդայ» ակումբի գիտական աշխատանքների գծով տնօերն Ֆեոդոր Լուկյանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն կլինի ՌԴ արձագանքը, եթե Ադրբեջանը սկսի ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում, կմիջամտի՞ Մոսկվան, թե՞ ոչ:
Նա նշեց, որ այսօրվա դրությամբ արտաքին ուժերից որևէ մեկին էսկալացիա պետք չէ այս շրջանում, քանի որ բոլորն էլ այլ խնդիրներ ունեն, այլ բանով են զբաղված:
«Բացառությամբ կողմերի ներքին ինչ-որ տրամաբանության, արտաքին խթաններ չեմ տեսնում»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ներքին անկայնությունն ամրապնդվում է արտաքին ուժերի հետաքրքրվածության դեպքում:
«Արտաքին հետաքրքրվածություն այսօր չկա»,- նշեց նա:
Ֆ. Լուկյանովի խոսքով, եթե որևէ բան տեղի ունենա կրկին, նման կլինի ապրիլյան իրադարձություններին, ՌԴ կրկին, իհարկե ներգրավելով ԵԱՀԿ մյուս համանախագահ երկրներին, ջանքեր կգործադրի հնարավորինս շուտ դադարեցնելու համար:
«Սա խնդրի լուծում չէ: Այսօրվա դրությամբ չեմ տեսնում խնդրի լուծում»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ ստատուս-քվոյի պահպանումը միակ բան է, որ կարելի է անել:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը հյուրընկալել է «Վալդայ» ակումբի երևանյան նիստի մասնակիցներին
- Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է «Վալդայ» ակումբի անդամներին
- Նաումկինը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի մասին
- Պաշտպանության նախարար. Թուրքիային այսօր դժվար է համարել տարածաշրջանային խաղացող
- Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ-ում դեռ կան ոչ այնքան արդյունավետ կետեր
- Վիգեն Սարգսյան. Շփման գծում հայկական զինված ուժերը ստիպված են պատասխան տալ՝ տաք գլուխները սառեցնելու համար
- Պետք է ուսումնասիրել տարածաշրջանում խոշոր խաղացողների նպատակները.«Վալդայ» ակումբի անդամ
- «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի արտագնա նիստը տեղի կունենա Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան