Անհնար է, որ ՌԴ-Թուրքիա-Ադրբեջանը միություն կազմեն. Ռուս քաղաքագետ
«Ոչ մի միության մասին երբեք չի կարող խոսք լինել: Միություններ չկան: Մենք դարաշրջան ենք մտել, երբ «միություն» նախկին հասկացությունն այլևս գոյություն չունի»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռուս քաղաքագետ, «Վալդայ» ակումբի գիտական աշխատանքների գծով տնօրեն Ֆեոդոր Լուկյանովը՝ պատասխանելով ՌԴ-Թուրքիա-Ադրբեջան հնարավոր միության մասին հարցին:
Նշեք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե Պուտինի հետ քննարկել է նաև Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ միություն ստեղծելու հարցը:
Ֆեոդոր Լուկյանովը օրինակ բերեց սիրիական հակամարտությունը լուծելուն ուղղված Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցությունը. «Ինձ համար դա մոդել է: Դա նշանակում է, որ նրանք միությո՞ւն են կազմում: Ոչ մի դեպքում: Կոնկրետ այս դեպքում շահերը մասամբ համընկել են, և հիմա նրանք փորձում են լուծել հիմնախնդիրը, դուրս հանել խնդիրը փակուղուց»:
Քաղաքագետը նշեց, որ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջանը երբեք միություն չեն կարող ստեղծել, հեռանկար էլ չկա:
«Բայց երեք երկիր ունեն որոշակի հետաքրքրությունների շրջանակ, որոնք համընկնում են: Ես հասկանում եմ, թե ինչպես է այն ընկալվում Հայաստանում: Բայց հասկանալի է, որ այն միություն չէ, հնարավոր էլ չէ, որ լինի»,-ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ համընկող ոլորտները շատ փոքր են:
Ռուս քաղաքագետի խոսքով, Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ այս ուղղությամբ ցանկացած քայլ Հայաստանին՝ որպես ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ, պետք է ներկայացնի, որ դա որևէ սպառնալիք չի լինելու նրա համար:
«Ռուսաստանը, որպես գերտերություն, իր հարաբերությունները կզարգացնի բոլոր նրանց հետ, ում հետ անհրաժեշտ է համարում, ոչ մի կասկած չունեմ», - ասաց նա:
Խոսելով մարտի 11-ին Երևանում կայացած «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի՝ «Փոփոխությունների ժամանակը. Անկանխատեսելիությունը գլոբալ դարաշրջանում» թեմայով արտագնա նիստի մասին, ակումբի գիտական աշխատանքների գծով տնօրեն Ֆեոդոր Լուկյանովն ասաց, որ բավականին բովանդակային քննարկում է տեղի ունեցել, արծարծվեն են հարցերի լայն շրջանակ, կարելի է նման քննարկումներ անցկացնել նաև ԵՏՄ այլ երկրներում:
Հարակից հրապարակումներ`
- Ֆ. Լուկյանով. Արցախյան խնդրի հետ կապված այսօր արտաքին ուժերից որևէ մեկին էսկալացիա պետք չէ
- Նախագահը հյուրընկալել է «Վալդայ» ակումբի երևանյան նիստի մասնակիցներին
- Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է «Վալդայ» ակումբի անդամներին
- Նաումկինը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի մասին
- Պաշտպանության նախարար. Թուրքիային այսօր դժվար է համարել տարածաշրջանային խաղացող
- Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ-ում դեռ կան ոչ այնքան արդյունավետ կետեր
- Վիգեն Սարգսյան. Շփման գծում հայկական զինված ուժերը ստիպված են պատասխան տալ՝ տաք գլուխները սառեցնելու համար
- Պետք է ուսումնասիրել տարածաշրջանում խոշոր խաղացողների նպատակները.«Վալդայ» ակումբի անդամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան