Էրդողան. Նիդեռլանդները վճարելու են Թուրքիայի հետ հարաբերություններն անտեսելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Նիդեռլանդները Թուրքիայի հետ հարաբերությունները զոհաբերել են նախընտրական պայքարին: Ռիա նովոստին, հղում անելով Hurriyet-ին գրում է, որ նա նաև ասել է, որ երկրի ղեկավարությունը պետք է պատասխան տա նման գործողությունների համար:
«Եթե դուք Թուրքիայի հետ հարաբերությունները զոհաբերում եք չորեքշաբթի կայանալիք ընտրություններին, դուք պատասխան կտաք դրա համար»,- հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ Եվրոպայում նացիզմը դեռևս կենդանի է:
Ավելի վաղ Նիդեռլանդների իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու ինքնաթիռին մուտք գործել իրենց երկիր: Արտգործնախարարը պետք է շաբաթ Ռոտերդամում մասնակցեր Նիդեռլանդներում բնակվող թուրքերի հետ հանդիպմանը՝ տեղեկացնելով նրանց ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին: Հոլանդական կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշում կայացվել է թուրք պաշտոնյայի Ռոտերդամ այցի՝ հասարակական վտանգ ներկայացնելու պատճառով։
Նաև Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարարին թույլ չի տրվել հասնել հանրահավաքի վայր, Հոլանդիայի ՆԳՆ աշխատակիցները փակել են նրա ճանապարը, այնուհետև հայտարարել նրան «անցանկալի օտարերկրացի» և ճանապարհել նրան երկրից:
Թուրքիայի նախագահը սպառնացել է պատասխան միջոցառումներ ձեռնարկել: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ցանկալի չի Նիդեռլանդների դեսպանի վերադարձը երկիր, ով այժմ արձակուրդում է:
Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել Նիդեռլանդների դեմ: Նա քննադատել է եվրոպական երկրներին այն բանի համար, որ նրանք չեն դատապարտել Նիդեռլանդների քայլը թուրք նախարարների նկատմամբ:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Նիդեռլանդներն իրեն պահում է ինչպես «բանանային հանրապետություն»:
Ռիա նովոստին, հղում անելով Ֆրանս պրեսին, գրում է, որ Նիդեռլանդների վարչապետը հրաժարվել է ներողություն խնդրել կառավարություն անունից, որը հրաժարվել են թույլ տալ Թուրքիայի ԱԳ նախարարի ինքնաթիռին մուտք գործել իրենց երկիր:
Հարակից հրապարակումներ`
- Նիդեռլանդները հրաժարվել են երկրի տարածք թողնել Թուրքիայի արտգործնախարարին
- Հոլանդացի քաղաքական գործիչը՝ Չավուշօղլուին. «Հեռու մնա մեր երկրից»
- Հոլանդիան արգելել է թուրքական իշխանությունների ծրագրած միջոցառումը Ռոտերդամում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին