Haberler. Թուրքիան կարող է պատժամիջոցներ կիրառել Հոլանդիայի դեմ
Թուրք-հոլանդական լարված հարաբերությունների այս շրջանում թուրքական լրատվամիջոցներում քննարկվում է, թե պաշտոնական Անկարան ինչ պատժամիջոցներ կարող է կիրառել Հոլանդիայի դեմ:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` Անկարան կարող է դիվանագիտական և քաղաքական պատժամիջոցներ կիրառել:
Նշվում է, որ Թուրքիայի և Հոլանդիայի միջև լուրջ համագործակցություն կա հետախուզության ոլորտում: Եվ այդ առումով Թուրքիան կարող է որոշ սահմանափակումներ մտցնել: Բացի այդ Թուրքիայի Ադանա քաղաքում տեղեկայված են Հոլանդիայի «MIM-104 Patriot» ՀՕՊ համակարգերը, և հոլանդացի պաշտոնյաները պարբերաբար այցեր էին կատարում այնտեղ: Նշվում է, որ առաջացած լարվածության պատճառով նմանատիվ այցերը որոշ ժամանակով կարող են այլևս տեղի չունենալ:
Ըստ թուրքական աղբյուրի` հնարավոր է, որ պաշտոնական Անկարան նույնիսկ իր օդային տարածքը փակի Հոլանդիայի բոլոր ռազմական և լյուքս կարգի ինքնաթիռների համար:
Ու չնայած երկու երկրների միջև առկա լարվածությանը, Թուրքիան պատժամիջոցների չի կիրառի թուրք-հոլանդական առևտրատնտեսական հարաբերություններում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:
Աղբյուրը հիշեցնում է, որ երկու երկրների միջև լարվածություն է առաջացել այն բանից հետո, երբ Ռոտերդամ քաղաքում չեղարկվել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում: Ռոտերդամի քաղաքապետարանը նշել էր, որ այն դահլիճի սեփականատերը, որտեղ պիտի ելույթ ունենար Չավուշօղլուն, հրաժարվել է տարածքը տրամադրելուց: Բայցի այդ հոլանդական իշխանությունները իրենց երկրից արտաքսել էին Թուրքիայի ընտանեկան և սոցիալական քաղաքականության հարցերով զբաղվող նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային:
Թուրքիայում Հոլանդիայի դեսպանությունը իր երկրի քաղաքացիներին հորդորել է չայցելել Թուրքիա:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան իրեն թույլ է տալիս եվրոպական դիվանագիտական պրակտիկայում չընդունված քայլեր. Սաֆրաստյան
- Մարին Լե Պենը դեմ է Ֆրանսիայում Էրդողանի հավաքների անցկացմանը
- Էրդողան. Նիդեռլանդները վճարելու են Թուրքիայի հետ հարաբերություններն անտեսելու համար
- Նիդեռլանդները հրաժարվել են երկրի տարածք թողնել Թուրքիայի արտգործնախարարին
- Հոլանդացի քաղաքական գործիչը՝ Չավուշօղլուին. «Հեռու մնա մեր երկրից»
- Հոլանդիան արգելել է թուրքական իշխանությունների ծրագրած միջոցառումը Ռոտերդամում
- Հոլանդացի ֆուտբոլիստները հրաժարվել են մեկնել Թուրքիա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան