Քաղաքական 19:39 13/03/2017 Հայաստան

Կ. Կարապետյան. Քննարկման ժամանակ հստակ ենք մոտեցել՝ այնպիսի բան հայտարարել, որի տակից կարող ենք դուրս գալ

«Մենք ներկայացրել ենք բավականին համալիր ծրագիր: Ընդհանրապես, խոշոր առումով ծրագիրը չորս հարցի պետք է պատասխանի՝ որտե՞ղ ենք մենք և ի՞նչ պրոբլեմներ, հիվանդություններ ունենք, ո՞ւր ենք ուզում հասնել, ո՞րն է մեր կետը, ի՞նչ պետք է անել դրա համար, ո՞վ և ումո՞վ ենք դա անելու»,-նախընտրական քարոզարշավի շրջանակում Ավան թաղամասի բնակչության հետ  մշակույթի տանը կայացած  հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա նշեց, որ իրենց թիմի համոզմամբ, իրենց կուսակցության ծրագիրը տալիս է այդ հարցերի պատասխանը. «Իրականում ծրագիրը բավականին հավակնոտ է, միաժամանակ իրատեսական: Քննարկման ժամանակ հստակ և պատասխանատու ենք մոտեցել այդ հարցին՝  այնպիսի բան հայտարարել, որի տակից կարող ենք դուրս գալ և որի պատասխանը կարող ենք տալ»:

Կ. Կարապետյանի խոսքով, ծրագիրը վերաբերում է բոլոր ոլորտներին:

«Մենք  բոլոր ոլորտներում արդյունավետությունը բարձրացնելու խնդիր ունենք»,- հավելեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը:

Հադիպմանը ներկա քաղաքացիներից մեկը հարց ուղղեց սոցիալական ոլորտի մասին. ձեր կանխատեսումներով մոտավորապե ե՞րբ կարելի է սպասել նվազագույն աշխատավարձի և նվազագույն սպառողական զամբյուղի համարժեքություն:

Կ. Կարապետյանը պատասխանեց. «Համարժեքությունը շատ հարաբերական գաղափար է: Ինչքան էլ լավ ապրենք, վստահ եմ, որ մենք ծրագիր ենք ներկայացնելու, որոշ ժամանակ անց ռեգուլյար զգալու ենք, որ լավ ենք ապրում,  պահանջներն էլ են աճելու: Համաչափության խնդիրը մեկ տարի հետո այլ է լինելու, երկու տարի անց՝ այլ է լինելու: 

Մենք 2017 թվականի պետական բյուջեում  աշխատավարձերի, թոշակների բարձրացման խնդիր չէինք դրել: Մեզ քննադատեցին, որ  նման խնդիր չեք դրել: Դա նրանից է, որ մենք ոչ թե նման ցանկություն չունենք, այլ որ մենք ռեալ հաշվարկել ենք մեր կարողությունները: Նման խնդիր, իհարկե, մեր առջև դրված է, քանի որ դա հանդիսանում է  տնտեսական վիճակի լավ ու վատ լինելու ցուցանիշը:  Ի՞նչ պետք է անենք: Պետք է տնտեսությունը զարգացնենք, պետք է հարստանանք, հավելյալ արժեք, աշխատատեղ ստեղծենք, բյուջե լցնենք: Այդ ծրագիրը կա:

Պետությունը միշանշանակ պետք է կանգնի սոցիալապես անապահովի կողքին:
Մենք բավականին  մեծ բարեփոխումներ ենք սկսել սոցիալական առողջապահության ոլորտում, որը այսօրվա բյուջեի պարագայում հնարավորություն է տալու մեզ ավելի որակյալ ծառայություն մատուցել, դաշտը 20-30 տոկոսով  մեծացնել»:

Քաղաքացիներից մեկը հարցրեց՝ բանկերում վարկային տոկոսները շատ բարձր են, ինչը չի նպաստում տնտեսության զարգամանը, ինչպիսի՞ն է ձեր քայլերն այս խնդրի շուրջ: Կ. Կարապետյանն ասաց. «Բանկերի տոկոսների բարձր լինելը կախված է մի քանի գործոնից: Բոլորը շատ լավ գիտեն այդ գործոնները:  Կախված է ավանդների տոկոսից, տնտեսության ռիսկայնությունից, էժան և երկար ռեսուրսի առակայությունից: Ի՞նչ ենք մենք անում: Հոկտեմբերից սկսած Կենտրոնական  բանկը վերաֆինանսավորման տոկոսը չորս անգամ նվազեցրել է: Պետության հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելն է, որովհետև պետությունը, մեկ-մեկ միջամտելով բիզնեսին, շատ է խանգարում, բայց այսօր այս առևտրային պասիվության  կամ ոչ ակտիվության պայմաններում մենք մի գործառույթ էլ ենք մեզ վրա վերցրել՝ խթանելու ենք բիզնեսը, որպեզի զարթնի, աշխուժանա: Այսինքն՝ զարգացնելով բիզնեսը, բիզնեսի  ռիսկայանությունը նվազեցվելու ենք, հետևաբար բանկերի անհանգստությունը, որն ազդում է  տոկոսների վրա, նվազելու է»:

Հարցին, թե առաջիկա 2-3 տարիների ընթացքում, ձեր ծրագրերի բարեհաջող իրականացման արդյունքում,  որքա՞ն աշխատատեղ կբացվի,  Կ. Կարապետյանը պատասխանեց.  «Ես մի քանի անգամ ասել եմ՝  խոստում տալուց բավականին ժլատ եմ, որովհետև, երբ խոստում եմ տալիս, անպատճառ  ուզում եմ այդ խոստումի տակից դուրս գալ:  Իրականում վստահ եմ, որ ինչ գործողություններ, ծրագրեր ունենք, դա բերելու է տնտեսության աճի, որը կախված է ոչ միայն կառավարությունից, կառավարիչների, այլ նաև նրանից, թե բիզնես միջավայրը, բնակչությունը ոնց կարձագանքի: Ես առաջնային խնդիրը եմ համարում, որը պետք է լուծենք, մեր հասարակության, բնակչի, գործարարի հետ հետադարձն կապը, որպեսզի ինքը հավատա մեր ծրագրին, արձագանքի իր պահելաձևով: Այսինքն՝ դա խիստ կախված է նրանից, թե ինչպիսի աշխուժություն, ոգևորություն,  փոփոխություն կբերի բիզնես միջավայրը, ստեղծագործ, աշխատող մարդը: Երկու-երեք տարին տնտեսության առումով բավականին փոքր ժամկետ է: Բայց ես հավատում եմ, որ երկու-երեք տարվա մեջ, եթե այդ հետադարձ կապը ապահովենք, զգալի, չափելի  արդյունքներ կունենանք: Թվեր եկեք չասեմ»:

Հանդիպմանը ներկա քաղաքացիներից մեկն ասաց, որ  հարցը ձևակերպում է հենց վարչապետի ոճով՝ «Ե՞րբ ենք լավ ապրելու»: Կարեն Կարապետյանն ասաց. «Եթե իմ ոճով, ապա շարունակեք, երբ ես հարցը տալիս եմ, պատասխանն էլ եմ տալիս:

Ասեմ հետևյալ կերպ՝ չի լինելու մի պահ, որ մենք երբևէ մեր առաջ նոր հորիզոն չդնենք և բավարարված լինենք ամեն ինչով: Մենք մեր հիմնական խնդիրը դրել ենք.   հաշվետվություն տալու ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի զգա, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, մեր գործառույթը կայանում է նրանում, որ մենք կարողանանք բացատրել, որ այդ փոփոխությունները մաքսիմալ մոտ են այն հնարավորությունների և սահմանափակումների մեջ, որոնք մենք ունենք: Յուրաքանչյուրը պետք է հավատա, որ կարող ենք ֆանտաստիկ լավ երկիր ունենալ: Իհարկե, պետք է հաշվի նստենք սահմանափակումների, խոչընդոտների, տարածաշրջանի, մարտահրավների հետ, բայց չի նշանակում, որ մենք պետք է ասենք, որ ոչ մի բան անհնար է անել, ոչ մեկին պետք չենք»:

Հանդիպմանը ներկա էր մշակութի նախարար, կուսակցության պատգամավորության թեկնածու (ցուցակում 5-րդ համար) Արմեն Ամիրյանը:

«Մենք ասել ենք, որ ամեն բան ծառայեցնելու ենք մեր ժողովրդի, պետության համար: Մենք հենց այն միջոցն ենք, որի միջոցով դուք կարող եք իրականացնել ձեր երազը, միասին կարող ենք կերտել մեր երազի երկիր հայրենիքը»,- նշեց նա:

Ա. Ամիրյանի խոսքով, քաղաքացիները պետք է զանազանեն իրատեսական ու անիրատեսական ծրագրերը և ապրիլին 2-ին քվերակություն կատարեն ապահով, անընդհատ առաջ գնացող հայրենիքի համար:

Երևանի քաղաքապետ, ՀՀԿ համապետական ցուցակի 2-րդ համար Տարոն Մարգարյանը նշեց, որ ՀՀԿ-ն երբեք չի վախեցել, պատասախանատվությունից չի խուսափել, փորձել է ժողովրդի հետ միասին լուծումներ տալ երկրի առջև ծառացած խնդիրներին: Նա նշեց, որ որ իրենց ծրագիրն իրականություն է դառնալու:

«Այն փոփոխությունները, որոնք ներկայացում է վարչապետը, մենք վստահում ենք, հավատում ենք, որ շատ կարճ ժամանակ անց մենք մեր մաշկի վրա դա զգալու ենք»,- ասաց Տ. Մարգարյանը:
 
Նա վստահ է , որ ապրիլի 2-ին երևանցիները, ավանցիները կվստահեն այն ուժին, որն ունի մեծ, փորձառու թիմ, պատրաստ է կրել պատասխանատվությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}