«Այ Քալչեր Օրկեստրա» միջազգային նախագծի համար ընտրվում են հայ երաժիշտներ
«Այ Քալչեր Օրկեստրա» (I, CULTURE Orchestr) միջազգային նախագծի ներկայացուցիչները Երևանում են: Նրանք այսօր լսումներ են անցկացնում Երևանի պետական կոնսերվատորիայում: Լսումների ավարտից հետո Կոնսերվատորիայում հյուրերը կանցկացնեն նաև վարպետության դասընթացներ: Կոնսերվատորիայի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմինե Սուքիասյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ Երևան են ժամանել Բարսելոնայի Կոնսերվատորիայի պրոֆեսոր Փոլ Կորտեսը (ալտ) և Պորտսմուտի Royal Marines School of Music պրոֆեսոր Էնդի Քրեստին (տուբա):
6 տարի առաջ Լեհաստանի Ադամ Միցկևիչ ինստիտուտում ստեղծված նվագախմբի կազմում են Լեհաստանի և Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան և Ուկրաինա) տաղանդավոր երիտասարդ երաժիշտները։ Ամեն տարի «Այ Քալչեր Օրկեստրա» միջազգային նախագիծը լսումներ է անցկացնում , որի արդյունքում ընտրվում է նվագախմբի կազմը: Ովքեր կլինեն կազմում, պարզ կլինի արդեն մայիսի 8-ին:
Այս տարի Երևանի կոնսերվատորիայում նախընտրական փուլով լսումներին մասնակցում է 26 ուսանող: Միջազգային նվագախումբը ելույթներով տարվա մեջ մեկ ամիս շրջագայում է աշխարհի տարբեր երկրներում: Այս տարի նվագախմբի ելույթները նախատեսված են օգոստոսի 4-24-ը եվրապական մի քանի երկրներում: Այդ ելույթներին իրենց մասնակցությունն են ունենալու նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները, ովքեր կընտրվեն այսօր տեղի ունեցող լսումների ժամանակ:
Միջազգային նվագախումբը համերգաշարերով հանդես է եկել ամենահեղինակավոր բեմերում Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում և խոշորագույն փառատոներում:Իսկ նախագծի շրջանակներում կազմակերպվող վարպետության դասերը, Երևան ժամանած մասնագետների խոսքով, միտված են կատարողների մասնագիտական վարպետության զարգացմանը, ինչը կխթանի 2018 թվականի նվագախմբի համերգաշարի լսումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները