Բաղդասարյանը Էրեբունիում սթափվելու կոչ արեց
«Գրագետ բանիմաց առաջնորդների հետևից պետք է գնալ ,այն մարդկանց, ովքեր ապացուցել են, որ իրնեք կարող ուժ են»,- այսօր Երևանի Էրեբունի վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՎԿ համամասնական ցուցակի երրորդ տեղում գտնվող, ԱԺ պատգամավորի թեկնածու Հեղինե Բիշարյանը։
Նրա խոսքով՝ իրենց ծրագրերը լուսավոր են, քանի որ գիտեն երկրում ակա խնդիրների մասին։
«Ամենակարևորն այն է, որ մեր ծրագիրը չեն գրել ու տվել են մեր ձեռքն ու ասել են կարդացեք, ասեք այսպես։Մենք բազմաթիվ լուսավոր գործեր ենք արել։ Վստահ եմ, որ մեր արած գործերը եռապատկվելու են»,-ասաց Բիշարյանը։
ՀՎԿ թեկնածուն հատկապես կանանց կոչ ոտքի կանգնել. «Հզոր են կանայք և կարող են ուժ տալ «Հայկական վերածնունդին»։ Պետք է չառաջնորդվել ընտրակաշառքով և պետք չէ վախենալ ոչ մեկից։ Պետք է պայքարենք, մեր առջև հաշված օրեր են մնացել, որ հայրենիքը փոխենք»։
ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, մանրամասնելով 30 կետանոց իրենց ծրագիրը, նշեց, որ 20 օր հետո ժողովուրդը կամ նորից կասի «էս երկիրը երկիր չի», կամ կդառնան փոփոխությունների տերը։
«Ես սթափվելու կոչ եմ անում, դառնանք փոփոխության ջատագովն ու կրողը։ Մենք առաջարկում ենք մրցունակ ծրագիր, որը երկրում բերելու է լրջագույն փոփոխությունների, մեր հաջողությունը բերելու է ավենադները ամբողջական վերադարձ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ա. Բաղդասարյան. Պետպատվերի այսօրվա գործող համակարգն արատավոր է
- «Կողմնորոշվեք կուսակցությունների ներկայացրած ծրագրերով». ՀՎԿ-ը Մասիսում
- «Հայկական վերածնունդ»-ն այսօր Արաբկիրում էր
- Բաղդասարյանը ծաղկահովիտցիներին խոստանում է «հույս, լույս ու փոփոխություն»
- Բիշարյան. Կանայք պետք է որոշումներ կայացնողներ լինեն
- Արթուր Բաղդասարյան. Փառք ու պատիվ այն կնոջը, որ այսօր հինգ երեխա է լույս աշխարհ բերում
- Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց ՀՎԿ 30 քայլանոց նախընտրական ծրագիրը
- Գրավ եմ տվել, որպեսզի ազատ արձակեն «Հաց բերողին». Բիշարյան
- Ճանաչեք ձեր թեկնածուներին՝ թիվ 5 ընտրատարածք
- «Հայկական վերածնունդը» ԿԸՀ ներկայացավ 300 հոգանոց ցուցակով
- «Հայկական վերածնունդ»-ի համամասնական ցուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան