Մխիթարյան. Հեշտ չի լինելու
Հենրիխ Մխիթարյանը պնդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ են դիմակայել «Չելսի»-ին Անգլիայի գավաթ քառորդ եզրափակչում՝ չնայած իրենց մրցաշարային գերխիտ ժամանակացույցին:
Հիշեցնենք, հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին «Ստեմֆորդ Բրիջում»:
«Մենք պետք է պատրաստ լինենք խաղին: Հեշտ չի լինելու, բոլորն էլ գիտեն, բայց մենք գիտենք, թե ինչպես ենք խաղալու և հուսով ենք, որ կունենանք լավ խաղ ու լավ արդյունքներ: Իմաստ չունի մտածել «Չելսի»-ից կամ մեկ այլ թիմից խուսափելու մասին: Եթե ոչ հիմա, նրանց հետ կհանդիպես եզրափակչում: Տիտղոս նվաճելու համար չպետք է վախենալ ոչ մի թիմից: Պետք է հաղթել ու շարժվել առա5»,-Մխիթարյանի խոսքը մեջբերում է Standard-ը:
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյան. Անգլիայի առաջնությունում Մանչեսթր Յունայթեդը դեռևս կարող է հասնել Չելսիին
- «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպեն քառորդ եզրափակչում