«Աշխատացրեց ոչ թե լեզուն, այլ՝ ոտքերը». Sportbox-ը՝ Մխիթարյանի մասին
Ռուսական Sportbox-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ, «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Պարբերականը ֆոտբոլիստին ներկայացրել է ակումբի աստեղ, ով կարողանում է խոսել ռուսերեն:
Աղբյուրը գրում է. «Աշնանը Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին հայ ֆուտբոլիստը քիչ էր խաղում, իսկ երբ խաղում էր, ապա վատ էր գործում: Վերլուծաբանները և լրագրողները գուշակում էին, թե ինչու է այդպես ստացվում: Մի մասը կարծում էր, որ խնդիրը հարմարվելու հետ է կապված, իսկ մյուս մասը գտնում էր, որ Մխիթարյանը չի համապատասխանում Ժոզե Մոուրինյոյի խաղային մոդելին»:
«Նա պետք է շատ աշխատի, ավելի շատ ջանք թափի: ԱՄեն ինչ պարզ է: Մեծ ակումբում պահանջները լուրջ են, մենք շատ ֆուտբոլիստներ ունենք, որոնք կարող են ծածկել իր դիրքերը: Մխիթարյանը պետք է կարողանա լավ խաղալ Մատայաից, Լինգարդից, Մարսիալից: Ամեն մարզիչ ցանկանումէ հաղթանակ, դրա համար խաղացնումէ այն ֆուտբոլիստներին, ովքեր ավելի լավ են պատրաստված, կարող են օգնել նպատակի հասնելուն: Ես էլ բացառություն չեմ»,-ասել էր Մոուրինյոն:
Մի քանի անգլիական ԶԼՄ-ներ էլ կանխատեսել էին, որ Հենրիխը ձմռանը կհեռանա:
Աղբյուրը գրում է, որ ստեղծված բարդ իրավիճակում Մխիթարյանն իրեն պրոֆեսիոնալի պես պահեց.
«Նա միկրոֆոների առաջ լեզուն չշարժեց, այլ ոտքերը՝ մարզումների ժամանակ: Արդյունքում ֆուտբոլիստը օգտվեց իր հնարավորությունից, ամրապնդվեց հիմնական կազմում և դարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջատարներից մեկը»:
Անհաջող մեկնարկի մասին խոսեց միայն այդ ժամանակ.
«Մոուրինյոյի հետ մեր հարաբերություններում որևէ խնդիր չկար: Եթե խնդիր էլ կար, ապա՝ միայն իմ մեջ»: