«Ծառուկյան» դաշինքը գործող իշխանության հետ կոալիցիա չի կազմելու. Նաիրա Զոհրաբյան
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ «Ծառուկյան» դաշինքը գործող իշխանության հետ կոալիցիա չի կազմելու»,- այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բացառում է ընտրություններից հետո համագործակցությունը Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ։
Նրա խոսքերով՝ Դաշինքը գնում է մեծամասնություն վերցնելու:
«Այսօր տեսնելով հանրության վստահությունը Գագիկ Ծառուկյանի և «Ծառուկյան» դաշինքի հանդեպ, և, եթե տեղի ունենան ազատ և արդար ընտրություններ, եթե ընտրողին չբռնաճնշեն, ապա «Ծառուկյան դաշինքը» կվերցնի 50+1 ձայն և կձևավորի կառավարություն»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա, եթե իրենք ՀՀԿ-ի հետո կոալիցա կազմելու մտադրություն ունենային, ապա 2012 թվականին կկազմեին: «Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն ստացավ մոտ 500 հազար ընտրողի քվե՝ կոալիցիա կազմելու առաջարկ ստացավ: Վստահեցնում եմ Ձեզ, մեր փոխարեն, Ծառուկյանի փոխարեն, որևէ քաղաքական ուժ, որևէ քաղաքական գործիչ այդ առաջարկից չէր հրաժարվի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան