«Փաստինֆո». Գեներալ Երանոսյանի եղբայրը մարմնական վնասվածք է ստացել Ջրառատում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ գեներալ Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն։ Վերջինիս մոտ ախտորոշվել է «ձախ այտի կոպի շրջանի սալջարդային քերծվածքներ, գլխի, որովայնի, կրծքավանդակի վերին վերջույթների սալջարդ»։
Կրտսեր Երանոսյանը ևս իրավապահ համակարգի աշխատակից է, իսկ մարմնական վնասվածքներն ստացել է՝ Ջրառատում նախօրեին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում նաև կրակոց է արձակվել Մակարով տեսակի ատրճանակից։
Ըստ ՕՐՕ դաշինքի՝ վիճաբանությունը ծագել էր այն բանից հետո, երբ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր գյուղացիների հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել գործող գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանը:
Թե միջադեպի պատճառն իրականում ի՞նչն է եղել և ինչի՞ց է ծագել վիճաբանությունը, առայժմ պարզ չէ։
Աղբյուրը Քննչական կոմիտեից տեղեկացել է, որ նյութերն ոստիկանությունից ստացվել են Վաղարշապատի քննչական բաժնում, իսկ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:
«Իրականացվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- հայտնել են Քննչական կոմիտեից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան