Կրակոց եղել է. Օհանյանը՝ Ջրառատի դեպքի մասին
«Անընդունելի է, երբ որ հանրահավաքների ժամանակ փորձում են մարդկանց չթողնել կամ վիրավորել, որպեսզի գան, մասնակցեն հանրահավաքների: Դրանից ելնելով իմ թիմակիցների հետ միջադեպ է եղել»,- Վետերանների միավորման վետերանների հետ հանդիպմումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համապետական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է տեղի ունեցել նախօրեին Ջրառատում:
Նա նշեց, որ կռվից հետո նաև փորձել են զենք կիրառել, բայց իր թիմակիցների հմուտ գործողություններով զենքը ձեռքից վերցվել է, հանձնվել իրավապահ մարմիններին:
«Հիմա իրավապահ մարմիններն օրենքի շրջանակներում աշխատում են: Ես իրենց խնդրել եմ, հորդորել եմ, որ այդպես չի կարելի, երբ տեղի է ունենում միջադեպ, միայն մեկ կողմի մարդկանց են ձերբակալում: Ասել եմ՝ հավասարաչափ բոլորին կտանեք, այլապես մենք այլ միջոցների կդիմենք, գոյություն ունեցող օրինական միջոցների»,- ասաց Ս. Օհանյանը:
Հարցին, թե բուն միջադեպի պատճառն ի՞նչն է եղել, նա պատասխանեց. «Չնայած փորձում են ներկայացնել, որ հնուց եկած խնդիրներ կային, ես հասկանում եմ՝ մեր հանրահավաքում գտնվող մարդկանց թույլ չտալն է, որ մասնակցեն, և վիրավորելն է, հայհոյելն է, իսկ հայհոյանք տվողին ի՞նչ են անում Հայաստանում, պատժում են»:
Պատասխանելով հարցին, թե կրակոց եղե՞լ է, Ս. Օհանյանն ասաց. «Այո, կրակոց եղել է: Մնացած հարցերը՝ իրավապահներին»:
Հարցին, թե ունե՞ք ուղերձ միջադեպի հեղինակներին, նա պատասխանեց. «Առաջարկում եմ քարոզարշավը քաղաքակիրթ, բարեկիթ ձևով տանել, օրենքներ չխախտել, մեկը մյուսին չվիրավորել, չտեղափոխել այդ ամենը կենցաղային, բակային ասֆալտի մակարդակի, միջանձնային հարաբերություններին: Մենք ոչ մեկին չենք վիրավում, քաղաքակիր ձևով ենք տանում, բոլոր քաղաքական ուժերն էլ մեզ համար առողջ մրցակիցներ են, մեր հայրենակիցներն են, Հայաստանի քաղաքացիներն են: Ի վերջո երբ ավարտվեն ընտրությունները, միասին ենք չէ շարուանելու մտածել մեր երկրի մասին, միասին ենք ապրելու Հայաստանում»:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստինֆո». Գեներալ Երանոսյանի եղբայրը մարմնական վնասվածք է ստացել Ջրառատում
- Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպին կտրվի համապատասխան ընթացք. Աշոտ Ահարոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան