Արմեն Մկրտչյան. Ստամբուլում կարող էինք ևս մի քանի մեդալ նվաճել
Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի համար Ստամբուլի միջազգային մրցաշարն առաջին ստուգատեսն էր նոր պաշտոնում: ՀԱՕԿ-ի պաշտոնական էջի փոխանցմամբ, մարզիչն ընդհանուր առմամբ դժգոհ չէ ըմբիշներից.
«Յուրաքանչյուրը գոտեմարտեց իր չափով: Բավական ուժեղ մրցաշար էր: Բոլոր տղաներին կասեմ իրենց սխալներն ու հանձնարարություններ կտամ: Գործնական գոտեմարտերը միշտ ավելի ճիշտ են ցույց տալիս թերությունները: Մեր տղաները պետք է ֆիզիկապես ավելի լավ պատրաստվեն, արագություն ունենան, շատ շնչեն:
Տղաներից դժգոհ չեմ, բայց ավելին էի սպասում: Կցանկանայի ոսկե մեդալ նվաճեինք: Եվրոպայի առաջնությունից առաջ սա փորձնական մրցաշար էր` մեզ ստուգելու եւ սխալները գտնելու համար: Առաջիկայում հավաք կունենանք Վլադիկավկազում: Հիմնական կազմի ըմբիշների հետ միշտ միասին ենք լինելու, որ կարողանանք հարկ եղած դեպքում փոխարինող ունենալ»,-ասել է Արմեն Մկրտչյանը:
Թուրքիայում կայացած Յաշար Դոգուի մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել էր մեկ բրոնզե և մեկ արծաթե մեդալ:
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սիրունյանը Ստամբուլում նվաճել է արծաթե մեդալ
- Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մարտական կազմով մեկնեց Թուրքիա
- Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում միջազգային մրցաշարի կմասնակցի
- Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի Ստամբուլի մրցաշարին
- Առաջնության արդյունքներով կձևավորվի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանին
- Արմեն Մկրտչյանն ունի ծրագրեր` ազատ ոճի ըմբշամարտը ոտքի կանգնեցնելու համար
- Նախարարն ընդունել է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզչին