Տիգրան Սարգսյան. ԵԱՏՄ-ի արտաքին առևտրաշրջանառությունը նոր թափ է ստանում
Մեր առաջնահերթ խնդիրն է որոշել այն երկրների արտաքին տնտեսական գործունեության և խմբերի գերակայությունները, որոնց հետ անհրաժեշտ է ստեղծել առևտրատնտեսական ուղիղ փոխհարաբերություններ: «МИР» հեռուստաընկերության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԵՏՄ կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ և հավելել, որ Եվրասիական տնտեսական միության արտաքին առևտրաշրջանառությունը նոր թափ է հավաքում:
«ԵԱՏՄ-ի արտաքին առևտրաշրջանառությունը նոր թափ է ստանում, մեր միության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Միշտ դիմումներ ենք ստանում առևտրա-տնտեսական փոխհարաբերություններ հաստատելու մասին»,- նշել է Սարգսյանը:
Նշենք, որ 2015թ.-ին միությունը համաձայնագիր է ստորագրել ազատ առևտրի գոտու վերաբերյալ ԵԱՏՄ բոլոր երկրների և Վիետնամի հետ: Այս համաձայնագրին միանալու վերաբերյալ բանակցությունների փուլում են՝ Եգիպտոսը, Թայլանդը, Իրանը, Մոնղոլիան և Սերբիան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան