Մենք շատ լավ գիտակացում ենք, որ խաղաղության ծրագրով կարող ենք ռեյտինգի կորուստ ունենալ. Ա.Մանուկյան
«Մենք շատ լավ գիտակացում ենք, որ ժողովրդին ծրագիր ենք ներկայացրել՝ իմանալով հանդերձ, որ կարող է ռեյտինգի կորուստ ունենանք»,-«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ռեյտինգային ցուցակով թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ իրենց խաղաղության ծրագրով այնպիսի գաղափարների, փոխզիջումների մասին են խոսում, որ հայաստանիցների համար այնքան էլ հաճելի չէ, դժվար խնդիրներ են բարձրացնում, ականջի համար ոչ հաճելի, լսելու համար ոչ ընդունելի տարբերակներ են առաջարկում:
«Բնականաբար, կարող ես ունենալ վարկանիշի կորուստ: Բնական է: Մենք դրան գնացել ենք գիտակցված»,- ընդգծեց Արամ Մանուկյանը:
Նա ասաց, որ այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրն Արցախն է, Հայաստանի անվտանգության խնդիրն է. «Ընտրություններից առաջ չլինել պատասխանատու սեփական երկրի անվտանգության, ճակատագրի համար, իսկապես, անազնիվ է: Մենք ենք միակ ուժը, որն ասում է իրականությունը, դառը իրականությունը: Ոչ միայն տարբերակ ենք առաջարկում, հստակ ասում ենք, որ մի փուլի ենք հասել, որ եթե համարձակություն չունենանք ռադիկալ լուծումների գնալ, հինգ տարի հետո լինելու է ավելի վատ պայաններ, որ կարող ես կոմպրոմիսային լուծումներ գտնել: Մեր երկրի խնդիրն այս պահին խաղաղության և պատերազմի այլընտրանքն է»:
Արամ Մանուկյանի խոսքով, իրենց ծրագիրը շատ ռեալության մեջ է՝ «խաղաղություն, որը պահպանում է եղածը, եղածը ստանում է միջազգային կարգավիճակ, ՄԱԿ-ի բանաձևով փաստաթուղթ է դառնում, միանում է Հայաստանին, դուրս է գալիս Ադրբեջանից, Հայաստանը ունենում է այդ տարածքը ուժեղացնելու հնարավորություն»:
«Քանի որ կոչվում է փոխզիջումային, իհարկե, պետք է դժգոհողներ լինեն, կան բաներ, որոնք քո սրտով չեն: Նույնն էլ Ադրբեջանը: Փոխզիջում նշանակում է՝ ոչ մեկը գոհ չի լինելու, բայց խնդիրը լուծվելու է: Խնդրի չլուծումն է ցավալի»,- ասաց նա:
ՀԱԿ փոխնախագահը նշեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի արժանապատիվ, խաղաղ լուծման տարբերակի դեպքում միանգամից բացվում է Թուրքիայի հետ ճանապարհները:
«Մենք մշտապես ասել ենք, որ Թուրքիայի հետ տնտեսական, դիվանագիտական հարաբերությունների կողմնակից ենք, որն ամենակարճ ճանապարհն է Հայաստանի՝ Եվրամիության հետ շփվելու համար, բայց ամենևին դա չի նշանակում Ցեղասպանության ճանաչման հաշվին կամ մոռանում ես քո անցյալը: Դա մնում է քո օրակարգում»,- ասաց Արամ Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները կարող են վստահ լինել, որ քվեախցում իրենց վերահսկելու տարբերակ չկա. Արամ Մանուկյան
- Ապրիլի 2-ի ընտրությունների գլխավոր հարցը՝ ըստ Լևոն Զուրաբյանի
- Այդ անգրագետներին մի ուղարկեք պառլամենտ. Արամ Մանուկյան
- Մեր պետության նավը պետք է ճիշտ կառավարել. Լևոն Զուրաբյան
- Լ.Զուրաբյան. Մեր անվտանգության, Արցախի պահպանման միակ տարբերակը և հնարավորությունը խաղաղության կնքումն է
- Լ. Զուրաբյան. Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ընտրարշավի կանոններին չի ենթարկվում
- Մեր ծրագիրն իրականում սովորական նախընտրական ծրագիր չէ. Լևոն Զուրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան