Բալայան. Բաքվի կեղծավորությունը սահման չունի
«Բաքվի կեղծավորությունը սահման չունի: Պատերազմի կողմնակից դեսպանը ցանկանում է ղեկավարել ՅՈՒՆԵՍԿՕ-ն»: Այսպես է արձագանքել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այն լուրերին, ըստ որի Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն առաջադրվել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (UNESCO):
Лицемерие #Баку безгранично: посол, который ратовал за войну хочет возглавить @UNESCO https://t.co/4whpN7Z8l2
— Tigran Balayan (@tbalayan) March 14, 2017
Բալայանը տեղադրել է հղումը, որտեղ Ադրբեջանի դեսպանը հայտարել էր, որ ԼՂ խնդիրի լուծումը դիվանագիտական ճանապարհով անարդյունավետ է, այդ պատճառով Բաքուն ընտրելու է խնդրի կարգավորման ռազմական ուղին:
Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործող քարտուղար Իրինա Բոկովայի պաշտոնավարման ժամկետը շուտով լրանում է: Բաքվում համոզված են, որ երգիչ դեսպնը կարող է իր մեծ ավանդն ունենալ կազմակերպության զարգացման գործում: Ընտրությունները կայանալու են աշնանը, իսկ մինչ այդ թեկնածությունները դրվում են կազմակերպության գործադիր խորհրդի քննարկմանը:
Ապրիլի 1-ին UNESCO-ի գործադիր խորհուրդը կազմակերպության անդամ բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, պաշտոնապես հայտնելու է առաջադրված բոլոր թեկնածուների անունները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան