Թուրքիան հայտարարել է Նիդեռլանդների հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին
Թուրքիան հասունացող սկանդալի ֆոնին հայտարարել է Նիդեռլանդների հետ դիվանագիտական հարբերությունների խզման մասին: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ այդ քայլն իրենց պատասխանն է Նիդեռլանդների գործողություններին, որի ղեկավարությունն արգելել է Թուրքիայից քաղաքական գործիչներին ելույթ ունենալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին աջակցող միջոցառման ժամանակ:
Ճգնաժամի համար Անկարան մեղադրել է Ամստերդամին և սպառնացել հակադարձ միջոցառումներով. հոլանդացի քաղաքական գործիչների համար օդային տարածքն արդեն փակ է, Թուրքիան խոստացել է հետ վերադարձնել բոլոր այն ինքնաթիռները, որոնց մեջ կլինեն պաշտոնական դեմքեր, իսկ այդ երկրի դեսպանին, ով արձակուրդում է, արգելել են վերադառնել Թուրքիա:
Վարչապետը հայտարարել է ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը վերանայելու հնարավորության մասին:
«Առաջին, որոշվել է, որ Թուրքիայում Նիդեռլանդների դեսպանին, ով այժմ գտնվում է երկրի սահմաններից դուրս, Թուրքիա մուտքն արգելել այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր սուր հարցերը չեն կարգավորվել: Երկրորդ, ներկա պահին բարձր մակարդակի բոլոր բանակցությունները, նախարարների և պետական այլ դեմքերի հանդիպումները կանգնեցված են: Դա կշարունակվի մինչև այն պահը, քանի դեռ Նիդեռլանդները չկարգավորեն իրավիճակը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Ավելի վաղ Նիդեռլանդների իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու ինքնաթիռին մուտք գործել իրենց երկիր: Արտգործնախարարը պետք է շաբաթ Ռոտերդամում մասնակցեր Նիդեռլանդներում բնակվող թուրքերի հետ հանդիպմանը՝ տեղեկացնելով նրանց ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին: Հոլանդական կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշում կայացվել է թուրք պաշտոնյայի Ռոտերդամ այցի՝ հասարակական վտանգ ներկայացնելու պատճառով։ Նաև Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարարին թույլ չի տրվել հասնել հանրահավաքի վայր, Հոլանդիայի ՆԳՆ աշխատակիցները փակել են նրա ճանապարը, այնուհետև հայտարարել նրան «անցանկալի օտարերկրացի» և ճանապարհել նրան երկրից:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողան. Նիդեռլանդները վճարելու են Թուրքիայի հետ հարաբերություններն անտեսելու համար
- Նիդեռլանդները հրաժարվել են երկրի տարածք թողնել Թուրքիայի արտգործնախարարին
- Հոլանդացի քաղաքական գործիչը՝ Չավուշօղլուին. «Հեռու մնա մեր երկրից»
- Հոլանդիան արգելել է թուրքական իշխանությունների ծրագրած միջոցառումը Ռոտերդամում