
ՕՐՕ-ն խոստանում է գումար բաժանել ընտրությունների շեմին. «Ժամանակ»
Նախընտրական այս օրերին ընտրակաշառքի խոստումներ տվողների շարքերը համալրել է նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը։ «Ժամանակ»-ի տեղեկացմամբ, նրանք այս օրերին ժողովրդի հետ հանդիպումներից և ռեյտինգային թույլ ներկայության պատճառով արդեն հասկացել են, որ չեն կարողանալու հաղթահարել յոթ տոկոսի անցողիկ շեմը։
«ՕՐՕ դաշինքի ակտիվիստները Հայաստանի մի քանի բնակավայրերում, մասնավորապես՝ Արմավիր, Գյումրի և Դիլիջան քաղաքներում սկսել են ցուցակագրել մարդկանց՝ խոստանալով գումար բաժանել ընտրությունների շեմին»,-գրել է թերթը։