ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում կան անելիքներ. դեսպան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն գնահատեց փայլուն, գերազանց: Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերություններն հաստատված են 25 տարի, և այդ տարիներին դիվանագիտական հարաբերությունները եղել են հագեցած, դինամիկ, առանց ընդհատումների:
Դեսպանի խոսքով, թեև Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները քաղաքական առումով բավականին բարձր են, առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում կան անելիքներ:
«Երկու կողմն էլ ցանկություն է հայտնել զարգացնել այդ ոլորտը՝ հասցնելով քաղաքական ոլորտում ձեռքբերված բարձրագույն մակարդակին»,- նշեց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Նա պատահական չհամարեց, որ ՀՀ նախագահն այցի ընթացքում հանդիպեց նաև Ֆրանսիական ձեռնարկությունների միջազգային շարժման ներկայացուցիչների հետ, նպատակն էր ներկայացնել ֆրանսիական գործարար աշխարհին Հայաստանի գրավչությունները, առավելությունները:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիական բիզնեսը Հայաստանում գործընկերներ է փնտրում
- Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն զբոսաշրջության ոլորտում
- Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիայի Նախագահի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն
- Փարիզում կայացել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները
- Սուրեն Կարայանը ֆրանսիացի գործարարների է ներկայացրել Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները
- Սերժ Սարգսյան. Հրավիրում ենք ֆրանսիական ընկերություններին ներդրումներ կատարել Հայաստանում
- Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն