Մոսկվայում Սարգսյան-Մեդվեդև հանդիպում այսօր, թերևս, չի կայանա
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հիվանդացել է գրիպով: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեզ մոտ համաճարակային իրավիճակ է, որը, կարծես թե, մարում է, այդուհանդերձ իրավիճակը դեռևս լուրջ է: Դմիտրի Անատոլեվիչն էլ զերծ չի մնացել», - ասել է Վ. Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպմանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ այսօր Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու ՌԴ վարչապետի հանդիպումը:
Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ Մեդվեդև-Սարգսյան հանդիպման ժամանակ քննարկվելու են տնտեսության, ներդրումների, էներգետիկայի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև երկկողմ համագործակցության արդի հարցեր, այդ թվում առևտրատնտեսական, էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան