Հայ նկարիչների գլուխգործոցները՝ Մոսկվայում
Ռուսաստանցիները «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» ցուցահանդեսի շրջանակում կարող են ծանոթանել հայ ավելի քան 20 նկարիչների 58 գլուխգործոցների: Ցուցահանդեսի բացումը նախատեսված է մարտի 25-ին Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում: Գրում է vogue-ն:
Նկարներում ներկայացված են հայրենի բնությունը, հասքանչ լեռները, միջնադարյան փառահեղ տաճարները, ավանդական հիանալի խոհանոցը:
Հայաստանի ազգային պատկերասրահից Մոսկվա են տեղափոխվելու Մարտիրոս Սարյանի, Եղիշե Թադևոսյանի, Սեդրակ Առաքելյանի, Վահրամ Գայֆեջյանի ու այլ արվեստագետների գործերը:
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 4-ը:
Հայկական իմրեսիոնիզմն իբրև ուրույն երևույթ ձևավորվել է XIX դ. վերջին ու XX դ. սկզբին: Նոր քաղաքակրթության, լուսավորչական գաղափարների օրրան Ֆրանսիան հիմնարար դեր է խաղացել հայոց մշակութային կյանքում: Հայ գեղարվեստի զարգացման հարցում որոշակի նշանակություն է ունեցել նաև ռուսական գեղանկարչական դպրոցը, քանի որ բազում հայ նկարիչներ սովորել են Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում ժամանակի ականավոր ռուս վարպետների մոտ (Վասիլի Պոլենով, Կոնստանտին Կորովին, Վալենտին Սերով):
Հարակից հրապարակումներ`
- «Հայ արվեստագետների ստեղծագործությունները չեն զիջում Մանեի, Դեգայի և Օգյուստ Ռենուարի կտավներին»
- Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում բացվելու է «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» ցուցահանդեսը
- Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում հնարավոր է Հայաստան բերվի «Քաոս» կտավը