Քաղաքական 13:45 14/03/2017 Հայաստան

Առողջապահության ոլորտի խնդիրները քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում

Առողջապահությունն ազգային և պետության անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Բնականաբար, գիտակցելով ոլորտի նշանակությունը, խորհրդարանական ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր քաղաքական ուժ իր նախընտրական ծրագրերում ներկայացրել է ոլորտի զարգացման իր տեսլականը։

Ներկայացնում ենք ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում առողջապահության ոլորտին վերաբերող դրույթները:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում մեծ ուշադրություն է դարձրել առողջապահության ոլորտին:  «Առողջապահություն» հատվածում մասնավորապես նշվում է.

«Մեզ անհրաժեշտ է առողջ քաղաքացի, և պետության պարտավորությունների մեջ մտնում է հանրային առողջապահական ծառայությունների առավելագույն հնարավոր որակ ապահովելը: Առողջ ապրելակերպը պետք է դառնա մեր կյանքի անբաժանելի մասնիկը: Այդ իսկ պատճառով մեր խնդիրն է ապահովել պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում ստացող մարդկանց մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակ, ինչպես նաև բժշկական ապահովագրության ինստիտուտի աստիճանական ներդրում։ Անապահովության և սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա պետք է տրամադրվի անվճար բժշկական օգնություն: Միաժամանակ, պետությունը պետք է կանգնած լինի անհետաձգելի վիրահատության կարիք ունեցող ցանկացած մարդու կողքին:

Մեր ախտորոշումը. Հայաստանի առողջապահական համակարգն ունի՝

• հատկացվող բյուջետային միջոցների և ստացված արդյունքների անհամաչափություն,
• առողջապահական ենթակառուցվածքների և մասնագիտական ներուժի տարածքային անհամաչափ բաշխում,
• որակյալ բժշկական օգնության և սպասարկման միասնական ստանդարտների բացակայություն,
• առողջապահական ծառայությունների նպատակայնության ապահովման, հատկացվող ֆինանսական միջոցների վերահսկման, որակի կառավարման գործուն մեխանիզմների արդյունավետության ցածր մակարդակ՝ պայմանավորված ոլորտում միասնական էլեկտրոնային համակարգի բացակայությամբ։

Արդյունքում՝
• ՀՀ քաղաքացին հաճախ ստիպված է հավելյալ վճարել պետության կողմից անվճար սահմանված ծառայությունների համար,
• առավել խոցելի խավերի համար հաճախ չի պահպանվում սոցիալական արդարության սկզբունքի իրականացումը։
Մեր նպատակն է. ներկայում գործող բարձր ստվերայնությամբ, ոչ շուկայական մեխանիզմներով իրականացվող գնման համակարգից անցում նպատակայնության, հատկացվող ֆինանսական միջոցների վերահսկման և որակի կառավարման գործուն մեխանիզմների վրա հիմնված առողջապահական համակարգի ձևավորում:

ՀՀ առողջապահական համակարգի արդյունավետությունը և ծառայությունների որակը բարձրացնելու համար գալիք տարիներին անհրաժեշտ է հետևյալ քայլերի փուլային իրականացում՝

• վերանայել պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ոլորտը կարգավորող օրենսդրությունը։ Հիմնական առողջապահական ծրագրերով անվճար բժշկական օգնության շահառուների շրջանակը որոշելիս՝ հիմքում դնել անապահովության հանգամանքը և սոցիալական արդարության սկզբունքը,
• ներկայում գործող՝ բյուջետային միջոցների բուժհաստատությունների միջև փաստացի բաշխումից աստիճանաբար անցում կատարել առողջապահական ծառայությունների գնման մոդելի՝ միաժամանակ բժշկական ծառայությունների ինքնարժեքի հաշվարկման և գնային քաղաքականության մշակման նպատակով ուժեղացնելով կիրառվող մեթոդաբանական և վերլուծական մոտեցումները,
• տեղայնացնել առավել առաջադիմական համարվող եվրոպական և ամերիկյան բժշկական ասոցիացիաների վավերացված գործելակարգերը և դրանց հիման վրա ներդնել պացիենտների վարման կլինիկական ուղեցույցներ և պարտադիր կատարման գործելակարգեր,
• իրականացնել արտահիվանդանոցային և հիվանդանոցային հատվածների գործառույթների հստակ տարանջատում և ներդնել բժշկական անձնակազմի մասնագիտական գործունեության ստանդարտների և գործունեության արդյունքներով խրախուսական մեխանիզմներ, մշակել և իրագործել պետական ամբուլատոր հաստատություններում առկա թերությունների և խնդիրների վերացմանն ուղղված կադրային, գույքային և մասնագիտական բարեփոխումների ծրագիր։

«Ծառուկյան» դաշինքը առողջապահության ոլորտում գերակա խնդիր է համարում պետական պատվերի համակարգի ամբողջությամբ սերտիֆիկացումը:

Դաշինքի նախընտրական ծրագրի «Առողջապության» բաժնում նշվում է.

«Առողջապահական հիմնարկներում բացառել  անարդարությունը, հիվանդների իրավունքների ոտնահարումը։ Առողջապահական ոլորտում արմատապես փոխել պետական պատվերի տրամադրման համակարգը՝  սոցիալապես անապահով խավերին, զինծառայողներին և օրենքով սահմանված այլ շահառուներին տրամադրել իրենց  հասանելիք   սերտիֆիկատը: Պետական պատվերի համակարգը ամբողջությամբ սերտիֆիկացնել։
• Մարզերում և հատկապես սահմանամերձ համայնքներում լրացնել որակյալ մասնագետների «բացը»՝ սահմանելով արտոնյալ պայմաններ, որոնք գրավիչ կլինեն մասնագետների համար։
• Արգելել անորակ դեղերի ներմուծումը և բացառել դեղերի անհարկի բարձր գների մենաշնորհային  դրսևորումները»:

«Հայկական վերածնունդ» կուսակցության՝ 30 կետից բաղկացած նախընտրական ծրագրում առողջապահության ոլորտը 19-րդ կետում է: ՀՎԿ-ն առաջարկում է.

«Առողջապահության ապահովագրության քաղաքակիրթ համակարգի ներդրում, այս ոլորտում բազմաթիվ չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի պատճառ դարձած պետպատվերի համակարգի փոխարինում հասցեական գումարային սերտիֆիկատներով և բոլոր կարիքավոր քաղաքացիներին դրանց տրամադրում:

Երկրում տարածված հիվանդությունների և վիրահատությունների համար երաշխավորված պետական աջակցության մեխանիզմների ներդրում: Բժիշկների, բուժաշխատողների աշխատավարձերի շարունակական բարձրացում և ինդեքսավորում»:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ծրագիրը, որն ունի  «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց» անվանումը, առողջապահության ոլորտում շեշտը դնում է օրենսդրական դաշտի կատերլագործմանը, ապահովագրական համակարգի ներդրմանը.

«Անհրաժեշտ ենք համարում օրենսդրական դաշտի կատարելագործման և բյուջետային քաղաքականության միջոցով հասնել առողջապահության ոլորտում էական դրական տեղաշարժերի:

Բնակչության բոլոր խավերի բուժսպասարկումը մատչելի դարձնելու նպատակով հարկավոր է կիրառել պարտադիր և կամավոր բժշկական ապահովագրության համակարգի ներդրում՝ հետագայում անցում կատարելով ամբողջական ապահովագրական համակարգի:

Նպատակ ենք հետապնդում, որ ամենամոտ ապագայում քառասուն տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի տարին առնվազն մեկ անգամ ենթարկվի ամբողջական պարտադիր բուժհետազոտության:

Կարևորում ենք պոլիկլինիկաներում և Շտապ օգնության ծառայությունում աշխատողների աշխատավարձեր բարձրացումը:

Պետությունը պետք է անապահով խավերի համար իրականացնի առողջության պահպանման հասցեական քաղաքականություն, ըստ որի՝ պետական միջոցները պետք է հատկացվեն ուղղակիորեն հիվանդներին՝ նրանց հնարավորություն տալով ինքնուրույն ընտրել բուժհաստատությունը:

Կարևորում ենք հիվանդությունների կանխարգելման քաղաքականությունը, ինչը մենք տեսնում ենք ոչ միայն պոլիկլինիկաների ակտիվ գործունեության, այլ նաեւ առողջ ապրելակերպի մշտական քարոզի և մարզաձևերը քաղաքային ու գյուղական համայնքներում զարգացնելու միջոցով»:

«Ելք» դաշինքը ևս իր նախընտրական ծրագրում մեծ ուշադրություն է դարձրել առողջապահության ոլորտին: Հատկանշական է, որ միայն «Ելք» դաշինքն է առաջարկում ծննդատներում ներդնել հոգեբանի ինստիտուտը, կանխելու համար նոր ծնված՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաների տեղափոխումը հատուկ հաստատություններ:

«Առողջապահություն» բաժնում մասնավորապես նշված է.

« ա) Պետպատվերի համար պետական բյուջեով նախատեսված գումարը կտրամադրվի ոչ թե հիվանդանոցներին, այլ (սերտիֆիկատի տեսքով) այն հիվանդներին, ովքեր պետպատվերից օգտվելու իրավունք ունեն, և նրանք հնարավորություն կունենան ընտրելու՝ ո՞ր բուժհաստատությունում բուժվել:

բ) Կիրականացվի ՀՀ բոլոր քաղաքացիների առողջության հետազոտություն, որի արդյունքում կստեղծվի քաղա- քացիների առողջության վերաբերյալ տեղեկատվական բազա: Բազայի ձևավորման արդյունքում ռիսկային խմբերը պարբերաբար կենթարկվեն պարտադիր հետազոտության՝ հիվանդությունների զարգացումը կանխելու համար:

գ) Հաջորդ հինգ տարիների ընթացքում առողջապահությանը հատկացվող բյուջետային միջոցները կկրկնապատկվեն:

դ) Դեղերի արտադրությունը և վաճառքը կազատվեն ավելացված արժեքի հարկից:

ե) ԵՄ-ում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնայում և Ավստրալիայում գրանցված դեղերը Հայաստանում ինքնաբերաբար գրանցված կհամարվեն:

զ) Երրորդ, չորրորդ երեխայի ծննդյան պետական միանվագ դրամական օգնության չափերը կկրկնապատկվեն, հինգերորդ և վեցերորդ երեխայի ծննդյան դեպքում՝ կեռապատկվեն:

է) Ծննդատներում կներդրվի հոգեբանի ինստիտուտը, կանխելու համար նոր ծնված՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաների տեղափոխումը հատուկ հաստատություններ, և կստեղծվի ընտանիքների աջակցության մշտական ծառայություն, կզարգացվեն խնամատարության և որդեգրման ինստիտուտները»:

Ըստ «Ելք»-ի ծրագրի՝  4-րդ և 5-րդ կետերում նշված միջոցառումների արդյունքում առաջիկա մեկ տարվա ընթացքում դեղերի գները կնվազեն:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, կարևորելով քաղաքացուն բժշկական մատչելի և որակյալ ծառայության տրամադրումը, նախընտրական ծրագրում նշում է.

«Ստեղծել առողջապահական ապահովագրության այնպիսի համակարգ, որ մեր որևէ հայրենակից զուրկ չլինի բուժում ստանալու հնարավորությունից: Որևէ մեկը չպետք է տառապի կամ մահանա, քանի որ դեղի կամ բժշկի փող չունի»:

«Կոնգրես-ՀԺԿ»  դաշինքը ծրագրում «Առողջապահություն և Սոցիալական Արդարություն»  ընդհանուր բաժնում  նշվում է՝ «Առողջապահության ոլորտի պետական բյուջետային ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ առնվազն 3 տոկոսի։ Ներդնել պարտադիր համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգ»:
Դաշինքը առաջարկում է գյուղատնտեսության ոլորտում ևս պետական աջակցությամբ ստեղծել ապահովագրական համակարգ, որը գյուղատնտեսությունը կպաշտպանի ցրտահարությունից, կարկտահարությունից և այլ բնական աղետներից»:

«Ազատ դեմոկրատների» նախընտրական ծրագրի «Բնակչության եկամուտներ, զբաղվածություն, ծնելիություն, հանրային և սոցիալական ծառայությունների ոլորտ»  բաժնում ասվում է.

«Առողջապահության բնագավառում անցում հավաստագրային ֆինանսավորման։ Պետությունը առողջապահության պետական հաստատված ծրագրի շրջանակներում պետք է անցնի հավաստագրային ֆինանսավորման։ Պետք է ֆինանսավորվեն ոչ թե առողջապահական հիմնա՚րկություններն ու ձեռնարկությունները, այլ առողջապահական խնդիրներ ունցող քաղաքացիները։ Ներկայումս այս մեթոդը կիրառվում է միայն ծննդօգնության ու ծննդաբերության դեպքում։ Մոտեցման համատարած կիրառման դեպքում կբարձրանա բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը, կբարելավվի ֆինանսական հոսքերի կառավարելիությունը, կնվազի կոռուպցիան։

Առողջապահության ոլորտի պետական բյուջետային ֆինանսավորումը պետք է կազմի ՀՆԱ-ի առնվազն 2.75%-ը (ներկայումս 2.2%)։ Արդյունքում, նկատի ունենալով նաև մասնավոր տրանսֆերտները, առողջապահության ֆինանսավորումը պետք է կազմի ՀՆԱ-ի առնվազն 5-5.5%-ը։

Առողջապահության ոլորտում պետական պատվերի համավճարների ձևով իրացում։ Պետության հաշվին բուժօգնություն ստանալու միակ մեխանիզմը համավճարների ձևով ֆինանսավորումն է։ Նույնիսկ չնչին, օրինակ, պետական պատվերի դեպքում բուժման ընդհանուր ծախսերի մեջ քաղաքացիների կողմից 5%-ի չափով համաֆինանսավորման պարագայում, կոռուպցիոն ռիսկերը կտրուկ նվազում են, իսկ առողջապահության ֆինանսական արդյունավետությունը շեշտակիորեն աճում է։

Առողջապահության ոլորտում պետական պատվերի մրցութային տեղաբաշխում: Միայն մրցույթում հաղթած կազմակերպություններին պետք է իրավունք տալ հավաստագիր ընդունել քաղաքացիներից»:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ևս կարևոր տեղ է հատկացրել առողջապահության ոլորտին:

Մասնավորապես «Առողջապահության» բաժնում նշված է.

«Առողջապահությունը ազգային անվտանգության հիմնախնդիր է: Առողջապահության համակարգին 2017թ. հատկացվելու է բյուջեի ծախսային մասի 4.3%-ը (85.7 մլրդ դրամ), որն առաջացնում է լրջագույն խնդիրներ մարդու առողջության վերականգնման և պահպանման հարցերում: Այդ ոլորտում առկա իրավիճակը պահանջում է արմատական μարեփոխումներ: Վճարովի բուժումը, պետպատվերի սահմանափակությունը ու համաֆինանսավորման համակարգը սոցիալապես անապահով խավերին զրկում է լիարժեք բուժման հնարավորությունից:

Պետական պատվերը շատ հիվանդությունների՝ հատկապես շարունակական բուժում պահանջող չարորակ նորագոյացություններով հիվանդներին (8500-ից ավելի) բուժվելու համար, լավագույն դեպքում, ապահովում է բուժման ծախսերի 30%-ը: Պետության հոգածությունը առողջապահական համակարգում պետք է լինի գերակա ուղղություն սոցիալապես անապահով և սոցփաթեթներից չօգտվող մարդկանց համար: Առողջապահական ապահովագրության համակարգը անհրաժեշտ է բարեփոխել՝ ստեղծելով նաև առողջապահական հիմնադրամ, պետական, բարեգործական և այլ միջոցների ներարկման հաշվին:

Դեղագործության ոլորտում անհրաժեշտ է մեծացնել տեղական արտադրության ծավալները, նկատի ունենալով, որ Հայաստանում արտադրվող դեղերը կազմում են երկրում իրացվող դեղերի մոտավորապես 10%-ը: Անհրաժեշտ է միջոցներ հատկացնել Հայաստանում մշակված և նախակլինիկական փորձաշրջանն անցած մեկ տասնյակից ավելի դեղերի արտադրման համար: Խիստ հսկողություն սահմանել դեղերի որակի և օգտագործման ժամկետների վրա: Դեղերի վրա չկիրառել ավելացված արժեքի հարկը: ՀՆԱ-ի շարունակական աճին զուգընթաց մեծացնել անվճար բուժօգնության ֆինանսական հատկացումները»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կտեագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ,  կարոևորւթյուն ուներ ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվերակած...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ. Մակար Սրբազանը՝ նորընծա սարկավագներին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան
«Միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե»
Աղբյուր` Panorama.am
15:12
Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
Սանկտ Պետերբուրգ մեկնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չկա։ Այդուհանդերձ, երկու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am
14:58
«Հանրային ձայն»ի նախկին անդամ Գրիգոր Հարությունյանն իր մասնակցությամբ օգնեց ՔՊ-ին ընդունել «կարմիր գծերի» մասին որոշումը
«Լյուստրացիա տեղի կունենա, ով քվեարկի այս նախագծին, առնվազն իշխանության կողմնակից է»,-«կարմիր գծերի» թանկացում ենթադրող...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մեր երկրին նորմալ ղեկավար է պետք, էլ ոչ մի ուրիշ բան պետք չէ. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
«Այս կառավարությունն ինչ անում է, մեր ժողովրդի դեմ է։ Ժողովուրդը պետք է աշխատի, ոչ թե տունը նստի ու նայի ՔՊ-ականների խոսակցությունները»
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի
Դեպքի մանրամասները Aravot.am-ին պատմել է ծեծի ենթարկված երեխայի մայրը՝ Թամարա Սարգսյանը
Աղբյուր` Panorama.am
14:01
Պուտինը Փաշինյանի գլխավորությամբ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ առաջիկա օրերին հանդիպումներ կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:58
Արմինե Օհանյան. Կրթությունից ողջ օրը խոսող մարդը, առնվազն, անկիրթ ու անդաստիարակ պետք է լինի, որ հավակնի հանրությանը կրթել և իր ընդդիմախոսների «միջից տգիտությունն արմատախիլ անել»
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Իշխանական զույգը որոշել է իրենով լցնել երկրում առկա ողջ վակուումը և մի բան...
Աղբյուր` Panorama.am
13:53
Հավատացեք, ամբողջ աղբը ես չեմ Երևան քաղաքով թափել. Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյան
«Մեր մոտ աղբահանության վճարը գանձվում էր բնակարանում մարդկանց  փաստացի ապրելով և այդ տվյալները տալիս էին...
Աղբյուր` Panorama.am
13:20
Հուշարձանի կարգավիճակ են ստացել 15 պատմամշակութային կառույցներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստին հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:13
ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման դեպքը, կան անհայտ կորածներ
Ռուսական «Ուրսա մայոր» բեռնատար նավը խորտակվել է Միջերկրական ծովում, հայտնել է ՌԴ ԱԳՆ իրավիճակային ճգնաժամային կենտրոնի վարչությունը...
Աղբյուր` Panorama.am
13:03
Դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի
Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
12:50
Եթե ինձ հետ բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին. Փաշինյանը՝ նախկին նախագահներին
«Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով...
Աղբյուր` Panorama.am
12:20
Աղբի վճարը կրկնակի բարձրացնում եք, պարոն Ավինյան, դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Հայկ Գրիգորյան
«Ուզում եմ երևանցիներին տեղեկացնել, որ բերված նախագծով բնակելի շինութունների կոշտ կենցաղային թափոնների դրույքաչաքը նախկին անձով...
Աղբյուր` Panorama.am
12:11
Տիգրան Ավինյանը Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Իշխան Սաղաթելյանի  դեմ բոլոր 4 գործերով  պարտվել է նաև Վերաքննիչ դատարանում: Հայցի առարկան...
Աղբյուր` Panorama.am
11:32
«Օթելլո» օպերան հայկական բեմում՝ իտալական օպերային արվեստի լավագույն ավանդույթներով
Օպերայում հանդես են գալիս համաշխարհային աստղեր
Աղբյուր` Panorama.am
11:28
Ապագա ունենալու համար պետք է չկեղծել մեր ընդհանուր անցյալը. Վահե Հովհաննիսյան
Այլըտրանքային նախագծեր խմբի  համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից սկիզբ առած թեման՝ ՄԵԿ հոգու և նախկին նախագահների...
Աղբյուր` Panorama.am
11:25
Ինչո՞ւ եք նույն ձևով «կարմիր գծերը» թանկ տարբերակով բերել ավագանու նիստին. Գրիգոր Իսկանդարյանը՝ Ավինյանին
«Անցած տարի «կարմիր գծերը» թանկացրեցիք», «Մայր Հայաստանը» և ընդդիմությունն ասում էին, որ չթանկացնեք,...
Աղբյուր` Panorama.am
11:13
Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել հանուն նրա, որ ՔՊ վերնախավը մնա իշխանության ու պաշտոններից չզրկվի. Թաթոյան
«ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք իշխանության մնալու, պաշտոնները պահպանելու համար` մեր պետության հիմքերն ու...
Աղբյուր` Panorama.am
11:06
Որքան զսպող, բարձր տուրքերի դրույքաչափեր են սահմանվում, այնքան վայրի կառուցապատումը դառնում է ավելի անզուսպ. Մանուկ Սուքիասյան
«Երբ մենք ասում ենք, որ ուզում ենք զսպել վայրի կառուցապատումը՝ նմանատիպ տուրքերը ամենաուժեղ զսպող գործիքներն են»,-ավագանու նիստում...
Աղբյուր` Panorama.am
10:55
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է
«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021թ. ապրիլի 6-ին տեղի ունեցած հրդեհի և 2022թ. օգոստոսի 14-ի պայթյունի դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երանի անտեղի չլռեիր. Անդրեի նոր հրապարակումը
Երեկ մամուլում հայտնվեց տեղեկություն, որ երգիչ Անդրեն և նրա կինը՝ Անի Օհանյանն ամուսանլուծվել են։ Դրանից  մեկ օր անց դեռ նրանք հանդես չեն...
Աղբյուր` Panorama.am
10:33
Փաշինյանն իր այս դիսկուրսով ապացուցում է՝ ոչ միայն Արցախի հարցը փակված չէ, այլ այդ դավաճանությունը մնացել է կոկորդին. Աբրահամյան
Արցախի հարցով բանակցային գործընթացի վերաբերյալ Փաշինյանի գրառումները նախօրեին ամենատարբեր դիտանկյուններից քննարկվեցին: Իմ կարծիքով, դրանք 2...
Աղբյուր` Panorama.am
10:24
Նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 782 832
Հարկ վճարողների կողմից 2024 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող...
Աղբյուր` Panorama.am
10:18
Չարագործների հիմնական թիրախը մնում է Windows-ը. «Կասպերսկի»
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ին օրական միջինը 467 հազար վնասաբեր նոր ֆայլ են հայտնաբերել։ Դա 14%-ով գերազանցում է 2023-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}