Վերամշակող ընկերությունները գյուղացիներին 740.4 մլն դրամ պարտք են մարել
Փետրվարի 8-ից մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում վերամշակող ընկերությունները 2015-2016 թվականներին գնված հումքի դիմաց գյուղացիական տնտեսություններին ունեցած ֆինանսական պարտավորություններից մարել են 740.4 մլն դրամ գումար, այդ թվում` 5 ընկերություններ ամբողջությամբ վճարել են պարտքերը: Այս մասին հայտնում է գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց:
2017 թվականի փետրվարի 8-ի դրությամբ 2015-2016 թվականներին գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց չկատարված պարտավորություններ են ունեցել 22 վերամշակող ընկերություններ` 1486.5 մլն դրամ ընդհանուր գումարի չափով:
Հարակից հրապարակումներ`
- Քաղցրաշենցիներին չմարված պարտքի գործը դատախազությունում է. Արտակ Սարգսյան
- Վերամշակող ընկերությունները պարտքերի մարման ժամանակացույցներ են կազմել
- Մեկ տարի առաջ մթերած խաղողի դիմաց գյուղացիներին գործարանները պարտք են 487 մլն դրամ
- Խաղողի գնման, մթերումների հետ կապված առաջիկայում կլինի համակարգային մոտեցում. Ռոբերտ Մակարյան
- Խաղողի մթերման հետ կապված բոլոր խնդիրներն ուսումնասիրվում են. Իգնատի Առաքելյան
- Գյուղնախարար. Աղավնաձորցիներն առաջիկայում կստանան իրենց գումարները
- Աղավնաձորցիները պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի. Ն.Զոհրաբյան
- Աղավնաձորցիներից մթերված խաղողի պարտքի հարցը առաջիկա 15 օրում կլուծվի. վարչապետ
- Սեպտեմբերի 1-ին դպրոցական զանգ չի հնչել Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում
- Գյուղացիները պահանջում են մթերված խաղողի գումարը