«Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերը»՝ Հայաստանում
Հայաստանում մարտի 15-30-ը Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպում է «Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերը» տոնական միջոցառումների շարքը: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ասաց, որ միջոցառումների շարքը նախատեսված է ողջ երկրում, անցկացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո: Ֆրանսիայի դեսպանության հետ միասին, գործընկեր հինգ դիվանագիտական կազմակերություն՝ Շվեյցարիա, Կանադա, Հունաստան, Լիտվա, Լիբանան, միացել է այս նախաձեռնությանը՝ նշելու Ֆրանկոֆոնիայի տոնը:
Դեսպանն ասաց, որ 2012 թվականից Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ Հայաստանի հետ միասին տոնական միջոցառումներին մասնակցում է յոթ երկիր՝ արտացոլելով այս միջազգային հաստատության մշակույթների բազմազանությունը, որն իր շուրջ համախմբել է 84 երկիր:
«Հայաստանը, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, ստանձնել է հանձնառությունը՝ փորձել այսօր աշխարհով մեկ ընթացող գլոբալիզացման միալեզու տարբերակին առաջարկել երկընտրանք, այսինքն ֆրանսերեն լեզվի խթանում: Բացի կազմակերպությանն անդամակցելուց, Հայաստանը, հայկական իշխանությունները ցուցաբերել է են մեկ այլ կարևոր պատասխանատվություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովը 2018 թվականին կազմակերպվելու է այստեղ: Ես ապավինում եմ հայաստանյան իշխանությունների ստանձնած հանձնառությանը, լիահույս եմ դրա հաջող կազմակերպման գործում: Նման որոշում կայացնելով՝ հայաստանյան իշխանությունները ստանձնել են նաև ֆրանսերեն լեզվի խթանման գործընթացը»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:
«Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերը» տոնական միջոցառումների ծրագիրն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ կինո, հրատարակչություն, էկոնոմիկա, խոհանոց, երաժշտություն, թատրոն: Դեսպանն ասաց, որ այս տարվա առանցքային թեմա է ընտրվել նորագույն և թվային տեխնոլոգիաները, թեմային նվիրված հինգ միջոցառում է անցկացվելու՝ էլ-համբավին նվիրված համաժողով, «Թվային գրքի տարածման հեռանկարները Հայաստանում և Ֆրանսիայում» թեմայով կլոր-սեղան, համացանցի բառապաշարին նվիրված ֆրանսերեն լեզվի մրցույթ, թվային նորարարությանը նվիրված տնտեսական հանդիպում, սմարթֆոնների համերգ:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի խոսքով, 2017 թ. Ֆրանկոֆոնիայի 15 օրերի ևս մեկ առանձնահատություններից է Ռուսաստանում Կանադայի դեսպանության հետ համատեղ կազմակերպված ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնը (մարտի 20-26), որի ընթացքում Երևանի «Մոսկվա» կինոթատրանում կցուցադրվի 8 ֆիլմ (11 ցուցադրություն): Շվեյցարիայի դեսպանատունը օրերի շրջանակում նույնպես կազմակերպում է կինոշաբաթ՝ մարտի 13-20-ը:
Մարտի 21-ին «Ֆրանսիական խոհարարության» տոնն իր շուրջ է համախմբելու 5 մայրացամաքի շուրջ 2000 ավագ խորահարարների՝ տոնը նշելու համար: Դեսպանը տեղեկացրեց, որ Երևանում միջոցառմանը կմասնակցի 6 ռեստորան՝ առաջարկելով ֆրանսիական որակյալ ճաշացանկ:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ֆրանսիական խոհանոցից խուրհուրդ տվեց ուտել այնպիսի կերակրատեսականեր, որոնց հիմքոմ բադի միասին է: Իսկ ինքը հայկական խոհանոցից նախընտրում է թանապուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին