Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով
Մարտի 15-19-ը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև:
ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդմամբ՝ քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝ մարտի 15-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: