Կարեն Նազարյան. Լիահույս ենք, որ վիզաների ազատականացման երկխոսությունը կմեկնարկի մոտ ապագայում
Մենք լիահույս ենք, որ վիզաների ազատականացման երկխոսությունը կմեկնարկի մոտ ապագայում, ինչպես նաև ակնկալում ենք բարեկամ Հունաստանի և եվրոպական մյուս մեր գործընկերների աջակցությունն այդ հարցում: Independent Balkan News Agency լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԱԳ ձոխնախարար Կարեն Նազարյանը:
«ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման երկխոսության մասին նշված է 2015թ. Արևելյան Գործընկերության շրջանակներում Ռիգայի գագաթաժողովում ընդունված համատեղ հռչակագրում, և այն հանդիսանում է Հայաստանի և Եվրամիության կողմից կարևոր երկկողմ հանձնառություն՝ այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար: Հայաստանը բարեխղճորեն իրականացնում է ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը»,-ասել է փոխնախարարը:
Անդրադառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունեցած խնդիրների վերաբերյալ հարցին, Կարեն Նազարյանը նշել է. «Ինչպես գիտեք, թուրքական կողմի հետ սահմանը փակ է, և Հայաստանի նկատմամբ սա միակողմանի հարկադրանքի միջոց է, որը միջազգայնորեն դատապարտելի է: Հարևան երկրի կողմից այս քայլը պետք է վերանայվի, որպեսզի տարածաշրջանում տարբեր նախագծերի իրագործումը հնարավոր դառնա, և ստեղծվի բարենպաստ միջավայր տարածաշրջանային համագործակցության համար»:
Փոխնախարարի խոսքով, որպես դեպի ծով ելք չունեցող երկիր՝ մենք մեծ կարևորություն ենք տալիս նպաստավոր քաղաքական և տնտեսական միջավայրի պահպանմանը, որպեսզի կարողանանք արդյունավետորեն զարգացնել մեր հարաբերությունները հարևանների, ինչպես նաև ԵՄ-ի, Ռուսաստանի և մյուսների հետ:
«Այսպիսով, մենք չափազանց հետաքրքրված ենք Հունաստանի հետ երկխոսության շարունակության հարցում, ինչպես այս, այնպես էլ մյուս թեմաներով և ես ուրախ եմ, որ շատ տեսանկյուններից, ներառյալ փակ սահմանների հարցում, մենք կիսում ենք նույն տեսակետները և դիրքորոշումները»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան