Շուշան Երիցյանը ներկայացնելու է Արցախը գեղեցկության միջազգային մրցույթում
Արցախի Հանրապետությունն առաջին անգամ մասնակցելու է Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017 մրցույթին, որը կայանալու է մայիսի 5-15-ը: Մրցույթում Արցախը ներկայացնելու է մոդել Շուշան Երիցյանը:
«Ինչ խոսք անասելի պատասխանատու և որոշիչ քայլ է Ազատ ու Անկախ Արցախը ներկայացնել միջազգային հարթակում, ջանք ու եռանդ չենք խնայելու մեր երկիրը բարձր մակարդակով ներկայացնելու և ինչու ոչ՝ լավագույն արդյունքներով վերադառնալու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Շուշան Երիցյանը: