ԵԱՏՄ երկրները ընդհանուր արբանյակներ կունենան
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղզստանը կունենան ընդհանուր արբանյակներ երկրի հեռակավարվող զոնդավորման համար: «Իզվեստիա» պարբերականի փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Նիկոլայ Կուշնարյովը:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2018թ.-ի առաջին կիսամյակի համար նախատեսել է մշակել միջկառավարական համաձայնագիր և միջպետական ծրագիր ԵԱՏՄ անդամ երկրների գործող օդային ռեսուրսների և տիեզերական համակարգերի ինտեգրման, ինչպես նաև համատեղ ուղեծրային հեռակառավարվող զոնդավորման սարքերի ուժեղացման վերաբերյալ»,- հայտարարել է Կուշնարյովը:
2023թ-ին նախատեսվում է նոր սերնդի արբանյակների սերիական արտադրություն և գործադրում, որոնք կգերազանցեն, կամ նվազագույնը՝ նույն մակարդակի կգտնվեն արևմտյան նմանօրինակ սարքերին:
Աղբյուրի փոխանցմամբ, նշվում է, որ հեղինակները նաև հնարավորություն են տեսնում ընդլայնել գործունեության ձևաչափը հասցնելով Շանհայյան համագործակցության կազմակերպության կամ ԲՐԻԿՍ-ի մակարդակ: