«Սպիտակ» ֆիլմի նախագիծն արժանացել է Եվրիմաժի կառավարման խորհրդի հավանությանը
Հայաստանի կողմից ներկայացված առաջին՝ հայ- ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմի նախագիծն արժանացել է Եվրիմաժի կառավարման խորհրդի հավանությանը և կստանա 250 հազար եվրո արժողությամբ ֆինանսական աջակցություն:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի հաղորդմամբ, հատկացվելիք 250 հազար եվրոյի 79 %-ը կազմում է ռուսական մասնաբաժինը՝ (ելնելով ներդրված գումարի չափից), իսկ մնացած 21%-ը հայկական մասն է:
Ֆիլմի ռեժիսորն է Ալեքսանդր Կոտը, սցենարի հեղինակը՝ Մարինա Սոչինսկայան, օպերատորը՝ Պյոտոր Դուխովսկոյը, կոմպոզիտորը՝ Կարեն Մարգարյանը, պրոդյուսերները՝ Ելենա Գլիկման, Թերեզա Վարժապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակի երկրաշարժի մասին ռուսական նոր ֆիլմը նկարահանվում է Ղրիմումում
- Եվրիմաժի ներկայացուցիչները հանդիպել են հայաստանյան կինոարտադրողների և կինոգործիչների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան