Անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգվել է Թրամփի ու Մերկելի հանդիպումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը հետաձգվել է։
«Ինտերֆաքս»-ը գրում է, որ հետաձգման պատճառը ձյան առատ տեղումներն են ԱՄՆ արևելյան ափին: Այդ մասին բրիֆինգում հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նրանք պայմանավորվել են անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգել հանդիպումը, նոր ամսաթիվ նշելով մարտի 17-ը»,-հայտարարել է նա։
Նախապես երկու ղեկավարների հանդիպումը պլանավորված էր մարտի 14-ին։