Սասուն Միքայելյան. Իշխանության քաղաքական զինանոցը դատարկ է
«Ելք» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Սասուն Միքայելյանը քարոզարշավի ընթացքում դեռ խոչընդոտների, խնդիրների չի հանդիպել:
«Գիտեք, ամսի 11-ին մենք ամբողջ մարզում ավտոերթ արեցինք ոստիկանության ուղեկցությամբ, շատ բարձր մակարդակով, վերջում էլ զանգահարցեին՝ հո պրոբլեմ չի եղել: Շատ նորմալ անցնում է, էն ինչ-որ արվում է, պետք է ասվի, մենք էլ ընդդիմությունն ենք, ինչ կա, էդ պիտի ասենք»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա:
Պատգամավորության թեկնածուի գնահատմամբ, երկրում ծայրահեղ ծանր վիճակ է, բայց այն համոզմանն է, որ քաղաքական ուժերը միայնակ չեն կարող հասնել իշխանափոխության կամ համակարգային փոփոխության:
«Իշխանությունն էլ պետք է հասկանա, որ իր քաղաքական զինանոցը դատարկ է, պետք է զիջի: Ավելի ճիշտ կլինի, որ մենք քաղաքակիրթ ճանապարհով հասնենք իշխանափոխության»,-ասաց նա:
Անդրադառնալով Հրազդանում Սեյրան Օհանյանի՝ իր շտաբ այցելելու մասին հարցին, Սասուն Միքայելյանն ասաց. «Օհանյանն իմ մարտական ընկերն է, եթե ես էլ լինեի, ինչ-որ տեղ կգնայի Օհանյանի շտաբ: Ես էդ կարգի մարդ չեմ, որ իմ անցյալը ջնջեմ: Օհանյանի հետ երկար ճամփա ենք անցել, իմ հարաբերությունները պահում եմ ու կպահեմ մինչև վերջ, անկախ քաղաքական հայացքներից»:
Հարցին, երբ ինքը կալանավորված էր, ինչո՞ւ Օհանյանն այդ ժամանակ իրեն չէր այցելում, Միքայելյանն ասաց, մարդիկ շատ բան չգիտեն:
«Երբ ինձ կալանավորել էին, իմ տղեն Ժողինստիտուտն ավարտել է, տարել են բանակ: Սեյրան Օհանյանն իրեն շատ նորմալ է պահել իմ երեխու հանդեպ: Մենք մարտի դաշտում ենք մտերմացել, որտեղ կյանքեր են դրվում, ու էդ անձինք իրավունք չունեն իրարից նեղանալու, իրար փնովելու»:
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ սկսել են հետաքրքրվել քարոզարշավով և ընտրություններով. «Ելք»-ի թեկնածու
- Վերջին թիվը Մուկուչյանը չէ՞ պետք է հայտարարի, կողքը մարդ լինելո՞ւ է. քաղաքացու հարցը՝ Փաշինյանին
- Հասարակությունը խորը ապատիայի մեջ է. պատգամավորության թեկնածու
- Պատռել են «Ելք»-ի թեկնածուի պաստառը
- Ապատիայի մթնոլորտին իր ապիկարությամբ նպաստել է նաև ընդդիմությունը. «Ելք»-ի թեկնածու
- Փաշինյան. Մեր խնդիրն է, որ տոնավաճառների մեծ մասը վերածվի գործարանների
- Մեր խնդիրը հուսահատության պատնեշը ճեղքելն է. Նիկոլ Փաշինյան
- «Ելքը» Վանաձորում կազմակերպել էր «Մի վախեցիր»
- Եկել ենք ասելու, որ ելք կա. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան