Բիշարյանն արդարանում է
«Այսօր թյուրիմացություն է եղել, մենք ընդամենը մի փոքր դահլիճային հանդիպում էինք ունենալու, սակայն սխալ ժամանակացույց էր դրված եղել, դրա համար մենք հանդիպման այս ձևը ընտրեցինք։
Իհարկե, եթե իմանայինք, որ հանդիպմանն այս ձևն է լինելու, կարծում եմ այստեղ ասեղ գցելու տեղ չէր լինի»,-այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ բացօթյա հանդիպմանն ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակի երրորդ տեղում գտնվող, ԱԺ պատգամավորի թեկնածու Հեղինե Բիշարյանը։
Նրա խոսքով՝ այս համայնքում, ՀՎԿ-ը շատ ակտիվ է, ունի իր բանակն ու նվիրյալները,
«Արել ենք ու անելու են ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու ձայն տեղ հասնի։ Ես երբեք իմ խոսափողը բաց չեմ թողել, երբեք չեմ բացակայել խորհրդարանում, երբեք իմ ընտրողներին հուսախաբ չեմ արել, երբեք չի եղել մի օրենք, որի քննարկմանը չմասնակցեմ»,-ասաց նա։
ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ելությում նշեց, որ այս համայնքում իրենք ունեն մրցունակ թիմ և այդ մրցունակությունն ապացուցվել է անցնող բոլոր ընտրություններում. «Վստահ եմ, որ նորից Մալաթիա-Սեբաստիայում ունենալու ենք լուրջ հաջողություններ, քանի որ մեր քաղաքական թիմը մոտիվացված է։ Մենք ներկայացրել ենք պատգամավորական թեկնածուների, ովքեր փորձառու են»։
Հարակից հրապարակումներ`
- Բախշյանն ահազանգեց, ԿԸՀ-ն արձագանքեց
- Բաղդասարյանը Էրեբունիում սթափվելու կոչ արեց
- Ա. Բաղդասարյան. Պետպատվերի այսօրվա գործող համակարգն արատավոր է
- «Կողմնորոշվեք կուսակցությունների ներկայացրած ծրագրերով». ՀՎԿ-ը Մասիսում
- «Հայկական վերածնունդ»-ն այսօր Արաբկիրում էր
- Բաղդասարյանը ծաղկահովիտցիներին խոստանում է «հույս, լույս ու փոփոխություն»
- Բիշարյան. Կանայք պետք է որոշումներ կայացնողներ լինեն
- Արթուր Բաղդասարյան. Փառք ու պատիվ այն կնոջը, որ այսօր հինգ երեխա է լույս աշխարհ բերում
- Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց ՀՎԿ 30 քայլանոց նախընտրական ծրագիրը
- Գրավ եմ տվել, որպեսզի ազատ արձակեն «Հաց բերողին». Բիշարյան
- Ճանաչեք ձեր թեկնածուներին՝ թիվ 5 ընտրատարածք
- «Հայկական վերածնունդը» ԿԸՀ ներկայացավ 300 հոգանոց ցուցակով
- «Հայկական վերածնունդ»-ի համամասնական ցուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան