Բախշյանն ահազանգեց, ԿԸՀ-ն արձագանքեց
«Հրավիրում եմ ԿԸՀ-ի ուշադրությունը: Ո՛չ դահլիճն է ցուցակում, ո՛չ թույլատրված ժամն է համապատասխանում»: Ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից թիվ 3 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանը:
Բախշյանը ստուգել է ԿԸՀ կայքէջում հրապարակված երևանյան այն դահլիճների ցուցակը, որտեղ կուսակցությունները կարող են իրականացնել քարոզարշավ ժամը 18-ից հետո:
«Այսօր ես տեսել եմ ՀՎԿ կուսակցության տարածած հաղորդագրությունն այն մասին, որ իրենք այսօր՝ մարտի 14-ին, ժամը 16-ին ընտրողների հետ հանդիպում ունեն Երևանի թ.11 Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի դահլիճում, որը ԿԸՀ-ի ցուցակում նշված չէ: Հետաքրքիր կլինի ԿԸՀ-ի արձագանքը»,-նշել է նա:
Բախշյանի գրառման ներքո մեկնաբանություն է թողել ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարթությունյանը.
« ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում ահազանգի համար և տեղեկացնում, որ, ահազանգին ծանոթանալով, անմիջապես կապ է հաստատվել Երևանի քաղաքապետարանի հետ: Քաղաքապետարանից հանձնաժողովին հավաստիացրել են, որ իրազեկ են խնդրին. նշված դպրոցը`ընդգրկված չէ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկում, հետևաբար որևէ միջոցառում նշված դպրոցում չի կարող կազմակերպվել»:
Քիչ առաջ մեկնարկեց «Հայկական վերածնունդ»-ի հավաքը, բայց ոչ թե դպրոցի շենքի ներսում, այլ՝ բակում:
Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ»-ը Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում առաջադրել է Հեղինե Բիշարյանի թեկնածությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան