Քըլըչդարօղլուն կոչ է արել արագորեն հետ կանչել Նիդեռլանդներում Թուրքիայի դեսպանին
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարային կոչ է արել դիվանագիտական հակամարտության պատճառով հետ կանչել Նիդեռլանդներում Թուրքիայի դեսպանին, գրում է «Գազտա.ռու»-ն։
Նրա խոսքով, Թուրքիայի իշխանությունները շատ են դանդաղում անհրաժեշտ միջոցներ ձեռք առնելու հարցում։
«Ինչո՞ւ հետ չեք կանչել ձեր դեսպանին։ Ինչո՞ւ հետ չեք կանչում նրան։ Ինչո՞ւ Նիդեռլանդների հանդեպ խիստ միջոցներ ձեռք չեք առնում»,- հարցրել է նա։
Քըլըչդարօղլուն ընդգծել է, որ թուրք նախարարի արտաքսումն անթույլատրելի է։ «Ես ցանկանում եմ պաշտպանել Թուրքիայի շահերը։ Նիդեռլանդների հանդեպ պետք է ամեն տեսակի պատժամիջոցներ կիրառվեն»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հայտարարել է Նիդեռլանդների հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին
- Նիդեռլանդները հրաժարվել են երկրի տարածք թողնել Թուրքիայի արտգործնախարարին
- Հոլանդացի քաղաքական գործիչը՝ Չավուշօղլուին. «Հեռու մնա մեր երկրից»
- Հոլանդիան արգելել է թուրքական իշխանությունների ծրագրած միջոցառումը Ռոտերդամում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան