ՔԱԳՎ. Իրանական ավիաընկերությունների կողմից շաբաթական միջինը 22 չվերթ կիրականացվի
Իրանական մի շարք ավիաընկերություններ Նովրուզ Բայրամ տոնին ընդառաջ, որի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն մեծ ուղևորահոսք է ակնկալվում, զգալիորեն ավելացնում են թռիչքների քանակը:
ՔԱԳՎ-ից հայտնեցին, որ մարտի 15-ից ապրիլի 4-ն իրանական ավիաընկերությունները Սարիից, Մաշադից, Թավրիզից և Թեհրանից 67 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ կիրականացնեն դեպի Հայաստանի Հանրապետություն:
Վերոնշյալ ժամանակահատվածում իրանական ավիաընկերությունների կողմից շաբաթական միջինը 22 չվերթ կիրականացվի:
«Սպասվող ուղևորահոսքն իր դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում»,-ասված է ՔԱԳՎ հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Նովռուզի օրերին Իրանից Հայաստան չվերթները կավելանան
- Նովրուզին Հայաստան ժամանող իրանցիների համար ամսագրեր կտպագրվեն
- «Հալալ»-ը մտադիր է Հայաստանում գործունեություն ծավալել
- Նովռուզին նախորդ տարվա համեմատ Հայաստան այցելած իրանցիների թիվը 8 հազար 500-ով ավելացել է
- Հայաստանում տուրիզմի հետ կապված փորձառությունը այդքան էլ մեծ չէ. իրանցի զբոսաշրջիկ
- Զեկույց. Իրանցի զբոսաշրջիկների՝ ամենից շատ այցելած երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը
- Բորուջերդի. Պատմության ընթացքում հայերն ու իրանցիները խաղաղ գոյակցել են և մշտապես ունեցել բարեկամական հարաբերություններ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին