Տրամաբանություն չկա, որ մենք շանս ունենք գազի գինն իջեցնելու և չենք իջեցնում. Կարեն Կարապետյան
«Գազի և էլէկտրաէներգիայի գինն իջեցնելու խոսակցություններին պետք է վերաբերել տրամաբանորեն»,- այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում Նորք Մարաշ վարչական շրջանի բնակչության հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի գազիֆիկացման մակարդակը 94-96 տոկոս է. «Եթե ճիշտն ասեմ, երկրորդ նման երկիր չգիտեմ, բայց չեմ ուզում ասեմ, որ մենք առաջինն ենք»։
Կարեն Կարապետյանը նշեց, որ իրենք ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին առաջարկել ու առաջարկում են, որպեսզի նրանք հանդիպեն համապատասխան ընկերությունների ղեկավարների հետ և խոսեն գազի գնի նվազեցման մասին. «Եթե որևէ մեկը, որևիցե քաղաքական ուժ կամ տնտեսագետ, գիտի ինչպես կարելի է այսօր գազի կամ հոսանքի կիլովատի գինը նվազեցնել, թող այդ գաղտնիքը չպահի, հանդիպի այդ ընկերությունների հետ, դա ցույց տա, ապացուցի և եթե մենք չկիրառենք, այդ ժամանակ կարող է մեզ համապատասխան պահանջ ներկայացնել։ Տրամաբանություն չկա, որ մենք շանս ունենք գազի գինն իջեցնելու և չենք իջեցնում։ Եթե մեկը գիտի դրա լուծումը, թող հրապարակավ ասի»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ունենք շանս ֆանտաստիկ երկիր ունենալու. Կարեն Կարապետյան
- Կ. Կարապետյան. Քննարկման ժամանակ հստակ ենք մոտեցել՝ այնպիսի բան հայտարարել, որի տակից կարող ենք դուրս գալ
- Կարեն Կարապետյան. Ես չափազանց շահագրգռված եմ, որ ձեր թոշակը բարձր լինի, որ ՀՀ քաղաքացին լավ ապրի
- Կարեն Կարապետյանն առաջարկել է պասիվ դիտորդի կարգավիճակում չսպասել
- Մենք վստահ ենք՝ ինչ հայտարարում ենք, անելու ենք. Կարեն Կարապետյան
- Կարեն Կարապետյան. Պետք է գանք մի վիճակի, որ մեր հանրապետության մի մեծ զանգված չիմանա՝ վարչապետն ով է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին