Կոմկուսին ոգեշնչել է Թրամփը
Հայաստանի կոմունիստական կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Իրինա Հովակիմյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ մեծ ոգևորությամբ է մասնակցում ընտրություններին։
«Կոմունիստական ոգով եմ դաստիարակվել և առ այսօր հավատարիմ եմ այդ սկզբունքներին։ Խորհրդարան մտնելուց հետո պետք է զարկ տանք ռազմական գիտությանն ու արդյունաբերությանը,-ասաց նա:
Լրագրողների հետաքրքրվեցին, թե կումկուսը որ քաղաքական ուժին է մրցակից տեսնում, ինչին նա պատասխանեց. «Մրցակից եմ տեսնում մեր առաջադեմ կուսակցություններից՝ ՀՀԿ, ԲՀԿ»։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Ռուբեն Բալաբանյանը, ով խորհրդային տարիներին դատավոր է աշխատել, խորհրդարանում հայտնվելուց հետո պատրաստվում է լրացնել օրենսդրական բացերը:
«Օրենսդրության մեջ բացեր կան: Օրինակ, որ ասվում է՝ դատարանը գործը պետք է քննի ողջամիտ ժամկետում: Ողջամիտ ժամկետ հասկացությունը յուրաքանչյուր դատարան յուրովի է գնահատում, ինչը սխալ է»,-ասաց պատգամավորի թեկնածուն:
Նա նշեց, որ Կոմկուսի անդամ է 23 տարեկանից։
Լրագրողների դիտարկմանը՝ թե ինչ են անելու ՀԿԿ գործազուրկ, թոշակառու թեկնածուները ԱԺ-ում, Իրինա Հովակիմյանն ասաց. «Եկեք հարցին ավելի ճիշտ մոտենանք, Թրամփը, որ դարձավ ԱՄՆ նախագահ այդ տարիքում, հիմա ԱԺ մտնելն այդ տարիքում այդ ինչ մի մեծ պրոբլեմ է, բոլորն էլ գիտակից մարդիկ են, գիտեն մտածել, խոսել, օգնել մյուսներին»:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մի հանկարծակիություն չկա մեր գալու մեջ. Տաճատ Սարգսյան
- Կոմկուսն առաջարկում է քաղավիացիայի մասին նոր օրենսգիրք մշակել. Աթբաշյան
- Կոմկուսի քարոզարշավը նորմալ է ընթանում. Սաֆարյան
- Կոմկուսը նշեց Մարտի 8-ը
- Պետք է ամրապնդենք ռազմաքաղաքական կապերը Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հետ. Վ. Սաֆարյան
- Մեզ համար պարարտ հող կա՝ ԱԺ անցնելու. Տաճատ Սարգսյան
- Կոմունիստների նկատմամբ հանրային պահանջ կա. Վազգեն Սաֆարյան
- Ես զարմանում եմ այսօրվա ստեղծված քաղաքական դաշտի վրա. Տաճատ Սարգսյան
- Մեզ քննադատում են, որ տառապում ենք կարոտախտով. Տաճատ Սարգսյան
- Հանրապետությունում ստեղծվել է ոչ նախանձելի վիճակ. Տաճատ Սարգսյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան